Հա

Քաղաքական

10/06/2018 - 09:10

Մեկնարկել է Շանհայի համագործակցութեան կազմակերպութեան 18-րդ համագումարը

Չինական Ցինդաօ քաղաքում այսօր՝ յունիսի 10-ին մեկնարկել է Շանհայի համագործակցութեան կազմակերպութեան 18-րդ համագումարը, որին մասնակցում է նաեւ Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանին:

«alikonline.ir» - Չինական Ցինդաօ քաղաքում այսօր՝ յունիսի 10-ին մեկնարկել է Շանհայի համագործակցութեան կազմակերպութեան 18-րդ համագումարը, որին մասնակցում է նաեւ Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանին:

Նախագահ Ռոհանին համագումարին մասնակցում է Չինաստանի նախագահ Սի Ցզինփինի պաշտօնական հրաւէրով: Համագումարի ընթացքում նախագահին ընկերակցում է բարձրաստիճան պատւիարկութիւն, որին մաս են կազմում ԱԳ նախարար դոկտ. Մոհամմադ Ջաւադ Զարիֆը, տնտեսութեան նախարար Մասուդ Քարբասիանը, տնտեսական հարցերով նախագահի տեղակալ Մոհամմադ Նահաւանդիանը եւ Կենտրոնական բանկի նախագահ Վալիօլլահ Սէյֆը:

Նշենք, որ մինչ համագումարի մեկնարկը, երէկ՝ յունիսի 9-ին դոկտ. Ռոհանին աշխատանքային յագեցած օր է ունեցել:

Հանրապետութեան նախագահը երկկողմ հանդիպումներ է անցկացրել Ռուսաստանի, Բելառուսիայի, Պակիստանի եւ Աֆղանստանի նախագահների հետ:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։