Հա

Քաղաքական

10/06/2018

Դոկտ. Ռոհանին՝ ՇՀԿ 18-րդ համագումարում. «Միակողմանի պատժամիջոցները խախտում են միջազգային օրինական առեւտրի ընթացքը»

Միակողմանի պատժամիջոցների կիրառումը խախտում է միջազգային օրինական առեւտրի բնականոն ընթացքը:

«alikonline.ir» - Միակողմանի պատժամիջոցների կիրառումը խախտում է միջազգային օրինական առեւտրի բնականոն ընթացքը:

Ինչպէս տեղեկացնում է ԻՌՆԱ-ն՝ այս մասին այսօր՝ յունիսի 10-ին Շանհայի համագործակցութեան կազմակերպութեան 18-րդ համագումարի ընթացքում հնչեցրած իր ելոյթի ժամանակ յայտարարել է Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանին՝ նշելով, որ սեփական քաղաքականութիւնն աշխարհին պարտադրելու ԱՄՆ ցանկութիւնը տարածւող վտանգ է:

Առաւել կայուն, անվտանգ եւ զարգացող տարածաշրջան ունենալու համար կարեւորելով համատեղ շահերի հիման վրայ երկարատեւ գործակցութեան անհրաժեշտութիւնը, դոկտ. Ռոհանին յայտարարել է, որ Իրանը որպէս անկախ եւ վստահելի գործընկեր բաց է տարածաշրջանային եւ միջազգային մակարդակներով տնտեսական համագործակցութեան համար:

«Տնտեսական, քաղաքական եւ իրաւական միակողմանի մօտեցումներն անկասկած վնասում են տարածաշրջանային գործակցութեանը: Այս կապակցութեամբ, սեփական քաղաքականութիւնն աշխարհին պարտադրելու ԱՄՆ ցանկութիւնը տարածւող վտանգ է»,- նշել է Հանրապետութեան նախագահը՝ յաւելելով, որ դրա ամենավառ օրինակը միջազգային հանրութեան կարծիքի անտեսումն ու Միջուկային գործարքից միակողմանիօրէն դուրս գալու մասին ԱՄՆ նախագահի վերջին որոշումն է, այն դէպքում, երբ ՄԱԳԱՏԷ-ն Միջուկային գործարքի գործադրման կապակցութեամբ իր հրապարակած 11 զեկոյցների ընթացքում վկայել է գործարքով իր ստանձնած պարտաւորութիւնների նկատմամաբ Իրանի ամբողջական հաւատարմութեան մասին:

«Իրանի Իսլամական Հանրապետութիւնը սահմանափակ ժամանակ է տրամադրում Միջուկային համապարփակ համաձայանգրում մանացած միւս երկրներին եւ ՄԱԿ-ի անդամ այլ երկրներին, որպէսզի գործնական երաշխիքներ ներկայացնեն գործարքով ամրագրւած պայմանների ամբողջական իրագործման համար: Այդ դէպքում Իրանը կը շարունակի հաւատարիմ մնալ համաձայանագրին: ԱՄՆ-ն անկասկած հետեւելու է Միջուկային գործարքից դուրս գալու վերաբերեալ այլոց արձագանգին, եւ անշուշտ համարժէք պատասխանի բացակայութիւնը կընկալի որպէս միակողմանի գործողութիւնների անպատժելիութիւն, որը կարող է չափազանց վնասակար հետեւանքներ ունենալ միջազգային հանրութեան համար»,- իր ելոյթում յատուկ ընդգծել է նախագահը:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։