Հա

Քաղաքական

10/06/2018 - 15:00

Ռոհանին եւ Մոդին կարեւորել են Իրան-Հնդկաստան երկկողմ յարաբերութիւնների ընդլայնումն ու ամրապնդումը

Չինական Ցինդաօ քաղաքում ընթացող Շանհայի համագործակցութեան կազմակերպութեան 18-րդ համագումարի շրջանակում, այսօր՝ յունիսի 10-ին Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանին հանդիպել է Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի հետ:

«alikonline.ir» -  Չինական Ցինդաօ քաղաքում ընթացող Շանհայի համագործակցութեան կազմակերպութեան 18-րդ համագումարի շրջանակում, այսօր՝ յունիսի 10-ին Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանին հանդիպել է Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի հետ:

Ինչպէս տեղեկացնում է ԻՌՆԱ-ն՝ հանդիպման ընթացքում, Ռոհանին եւ Մոդին քննարկել են համտեղ հետաքրքրութիւն ներկայացնող թեմաներ՝ կարեւորելով երկկողմ քաղաքական եւ տնտեսական յարաբերութիւնների ընդլայնումն ու ամրապնդումը:

Յիշեցնենք, որ Չինաստանի նախագահ Սի Ցզինփինի պաշտօնական հրաւէրով նախագահ Ռոհանին մեկնել է Չինաստան՝ մասնակցելու Շանհայի համագործակցութեան կազմակերպութեան 18-րդ համագումարին:

Նա արդէն ելոյթ է ունեցել համագումարում՝ նշելով, որ միակողմանի պատժամիջոցների կիրառումը խախտում է միջազգային օրինական առեւտրի բնականոն ընթացքը:

Աւելի վաղ, համագումարի շրջանակում, դոկտ. Ռոհանին հանդիպել է Ռուսաստանի, Բելառուսիայի, Պակիստանի եւ Աֆղանսատնի նախագահների հետ:

Նախատեսւում է, որ դոկտ. Ռոհանին կը հանդիպի նաեւ Չինաստանի նախագահ Սի Ցզինփինի հետ:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։