Հա

Քաղաքական

11/06/2018

Նախագահ Ռոհանին հանդիպել է Չինաստանի նախագահի հետ

Չինական Ցինդաօ քաղաքում կայացած Շանհայի համագործակցութեան կազմակերպութեան 18-րդ համագումարի շրջանակում, Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանին երէկ՝ յունիսի 10-ին հանդիպել է Չինաստանի նախագահ Սի Ցզինփինի հետ:

«alikonline.ir» - Չինական Ցինդաօ քաղաքում կայացած Շանհայի համագործակցութեան կազմակերպութեան 18-րդ համագումարի շրջանակում, Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանին երէկ՝ յունիսի 10-ին հանդիպել է Չինաստանի նախագահ Սի Ցզինփինի հետ:

Հանդիպման ընթացքում երկու գործընկերները քննարկել են համատեղ հետաքրքրութիւն ներկայացնող թեմաներ՝ կարեւորելով բոլոր բնագաւառներում երկկողմ յարաբերութիւնների ընդլայնումը:

Ռոհանի-Ցզինփին հանդիպմանը նախորդել է երկու երկրների բարձրաստիճան պաշտօնեաների միջոցով համագործակցութեան 4 փաստաթղթի ստորագրման արարողութիւնը:

Յիշեցնենք, որ նախագահ Ռոհանին Չինաստանի նախագահ Սի Ցզինփինի պաշտօնական հրաւէրով մեկնել էր Ցինդաօ՝ մասնակցելու Շանհայի համագործակցութեան կազմակերպութեան 18-րդ համագումարին:

Համագումարում ելոյթ ունենալուց բացի, դոկտ. Ռոհանին հանդիպել է նաեւ Ռուսաստանի, Բելառուսիայի, Մոնղոլիայի, Պակիստանի եւ Աֆղանսատնի նախագահների ու Հնդկաստանի վարչապետի հետ:

Համագումարի աշխատանքների աւարտից յետոյ, Հանրապետութեան նախագահն այսօր՝ առաւօտեան Թեհրան է վերադարձել:

 

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։