Հա

Քաղաքական

Երկուշաբթի, 11 Յունիսի 2018 09:30

Իսլ. յեղափոխութեան առաջնորդ. «Ուրանի մինչեւ 20 տոկոս հարստացումը երկրի երիտասարդների կարողութիւնների ապացոյցն է»

Իսլ. յեղափոխութեան առաջնորդ այաթ. Խամենէին երէկ՝ յունիսի 10-ին հանդիպել է Համալսարանների մի խումբ դասախօսների, գիտխորհրդների անդամների եւ հետազօտողների հետ:

«alikonline.ir» - Իսլ. յեղափոխութեան առաջնորդ այաթ. Խամենէին երէկ՝ յունիսի 10-ին հանդիպել է Համալսարանների մի խումբ դասախօսների, գիտխորհրդների անդամների եւ հետազօտողների հետ:

Հանդիպման սկզբում, հանդիպամնը ներկայ 13 դասախօսներ, գիտխորհրդի անդամներ եւ հետազօտողներ, Իսլ. յեղափոխութեան առաջնորդին են ներկայացրել երկրի համալսարանների եւ գիտահետազօտական խնդիրների հետ կապւած իրենց տեսակէտները, մտահոգութիւնները, դիտարկումներն ու առաջարկութիւնները:

Այաթ. Խամենէին բարձր գնահատելով մասնակիցների կողմից վեր հանւած խնդիրները՝ դրանք երկրի համալսարանական խաւի մտային կենսունակութեան ապացոյցն է համարել:

Իր ելոյթում, Իսլ. յեղափոխութեան առաջնորդը համալսարանների համար սահմանել է երեք առաջնահերթութիւն. երկրի դէմ ծառացած մարտահրաւէրների լուծման գործում անմիջական մասնակցութիւն, ուսանողների մշակութային եւ բարոյական նկարագրի ձեւաւորում եւ համալսարանական մթնոլորտի պրոգրեսիւ առաջընթացի ապահովում:

«Երկրի խնդիրներն անհրաժեշտ է կարգաւորել գիտական մօտեցումներով: Այս գործընթացում չափազանց կարեւոր եւ առանցքային նշանակութիւն ունի համալսարանականների ողջ ներուժի եւ կարողականութեան օգտագործումը»,- ասել է այաթ. Խամենէին՝ յաւելելով. «Որպէս օրինակ, համալսարանները պէտք է անմիջական մասնակցութիւն ունենան երկրի տնտեսական խնդիրների կարգաւորման գործում, որոնք, ոմանց կարծիքով՝ հիմնականում սխալ եւ թոյլ վարչարարութեամբ են պայմանաւորւած»:

Ճարտարւեստի եւ արդիւնաբերութեան հետ կապւած, Իսլ. յեղափոխութեան առաջնորդը համալսարանականներին կոչ է արել անմիջականօրէն միջամուխ լինեն խնդիրներին, որպէսզի նւազագոյնի հասցւի այդ բնագաւառներում արտասահմանից կախւածութիւնը:

Անդրադառնալով ուրանի մինչեւ 20 տոկոս հարստացման փաստին, այաթ. Խամենէին դա համարել է երկրի երիտասարդ գիտնականների բարձր մակարդակի եւ կարողականութեան ապացոյցը, որը կարող է օգտագործւել ամենատարբեր բնագաւառներում:

Գիտական առաջընթացի ապահովման գործում, Իսլ. յեղափոխութեան առաջնորդը կարեւորել է հետազօտութիւնների նպատակայնացումն ու երկրի գիտական քարտէզի մշակումը:

Անդրադառնալով Պաղեստինի հիմնահարցին եւ սիոնիստական վարչակարգի կողմից սանձազերծւած հակաիրանական քարոզչութեանը, այաթ. Խամենէին նշել է, որ այդ վարչակարգի յանցագործ վարչապետը խաբել է եւրոպացիներին՝ յայտարարելով, թէ իբր Իրանը մտադիր է ոչնչացնել մի քանի միլիոն հրեաների, այն դէպքում, երբ Իրանը Պաղեստինի հիմնահարցի կարգաւորման համար տրամաբանական եւ ժողովրդավարական չափորոշիչներին համապատասխան տարբերակ է առաջարկել:

«Մշտապէս յայտարարել ենք, որ Պաղեստին պատմական երկրի վարչակարգը ճշտելու նպատակով անհրաժեշտ է կազմակերպել հանրաքւէ, որին կը մասնակցեն բոլոր պաղեստինցիները՝ մուսուլմանները, հրեաները եւ քրիստոնեաները, որոնք առնւազը 80 տարի է, ինչ բնակւում են այդ տարածքներում»,- ասել է Իսլ. յեղափոխութեան առաջնորդը՝ յաւելելով. «Իրանի առաջարկած այս նախագիծը պաշտօնապէս գրանցւել է ՄԱԿ-ում: Այն չի համապատասխանո՞ւմ արդեօք աշխարհի կողմից ընդունւած չափորոշիչներին: Եւրոպացիներն ինչո՞ւ են խուսափաում հասկանալ դա»:

Related items

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։

Joomla-ի վրիպազերծման կառավարակետ

Աշխատաշրջան

Հարցումների հսկման արդյունքները

Հիշողության օգտագործում

ՏԲ-ի հարցումներ