Print this page
12/06/2018 - 08:20

Գիտութեան նախարար Մանսուր Ղոլամին ընդունել է դեսպան Թումանեանին

Յունիսի 10-ին գիտութեան, հետազօտութիւնների եւ տեխնոլոգիաների նախարար Մանսուր Ղոլամին ընդունել Իրանում ՀՀ արտակարգ եւ լիազօր դեսպան Արտաշէս Թումանեանին:

«alikonline.ir» - Յունիսի 10-ին գիտութեան, հետազօտութիւնների եւ տեխնոլոգիաների նախարար Մանսուր Ղոլամին ընդունել Իրանում ՀՀ արտակարգ եւ լիազօր դեսպան Արտաշէս Թումանեանին:

Հանդիպմանը զրուցակիցներն անդրադարձել են գիտութեան եւ կրթութեան ոլորտում երկու երկրների միջեւ համագործակցութեան մեծ ներուժին, առկայ հնարաւորութիւններին եւ յարաբերութիւնների խորացման անհրաժեշտութեանը:

Առանձին քննարկւել են համատեղ գիտահետազօտական ծրագրերի իրականացման, բուհերի դիպլոմների ճանաչման, հիւրընկալւող ուսանողների կրթական պայմանների բարելաւման եւ այլ հարցերին վերաբերող թեմաներ:

Հանդիպման ընթացքում համաձայնութիւն է ձեռք բերւել Հայաստանի եւ Իրանի գիտական, կրթական կազմակերպութիւնների ներկայացուցիչների եւ մասնագէտների, տւեալ ոլորտի պետական մարմինների պաշտօնատար անձանց փոխադարձ այցերի ակտիւացման վերաբերեալ:

Յարակից լուրեր