Հա

Քաղաքական

12/06/2018

27 ահաբեկիչներ են կալանաւորւել

Անվտանգութեան նախարարութիւնը տեղեկացնում է ահաբեկչական կորիզի յայտնաբերման մասին:

«alikonline.ir» - Անվտանգութեան նախարարութիւնը տեղեկացնում է ահաբեկչական կորիզի յայտնաբերման մասին:

Անվտանգութեան նախարարութիւնը երէկ՝ յունիսի 11-ին հանդէս է եկել յայտարարութեամբ՝ տեղեկացնելով, որ նախարարութեան աշխատակիցներին յաջողւել է յայտնաբերել եւ չէզոքացնել ահաբեկչական մի խմբակի, որը նախատեսել էր Թեհրանում եւ մի շարք այլ խոշոր քաղաքներում, ահաբեկչական գործողութիւններ իրականացնել Ռամազան ամսում, Ղադր գիշերների եւ Ղոդսի օրւայ միջոցառումների ժամանակ:

Իրականացւած յատուկ գործողութեան արդիւնքում 27 ահաբեկիչներ են կալանաւորւել: Նրանց մօտից յայտնաբերւել եւ առգրաււել է նռնակներ եւ ռումբեր, պայթուցիկ նիւթեր, ատրճանակներ եւ Կալաշնիկով ինքնաձիգներ:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։