Հա

Քաղաքական

12/06/2018 - 15:00

Ռոհանի-Թրամփ հանդիպումը բացառւած է

Թրամփ-Ըն հանդիպման տարբերակով, Ռոհանի-Թրամփ հանդիպումը բացառւած է: Այն երբեւէ չի կայանայ:

«alikonline.ir» - Թրամփ-Ըն հանդիպման տարբերակով, Ռոհանի-Թրամփ հանդիպումը բացառւած է: Այն երբեւէ չի կայանայ:

Այս մասին այսօր՝ յունիսի 12-ին ասել է Իսլ. խորհրդարանի արտաքին քաղաքականութեան եւ ազգային անվտանգութեան հարցերով յանձնաժողովի անդամ Հոսէյն Նաղաւի Հոսէյնին՝ ապատասխանելով Թրամփ-Ըն հանդիպման ձեւաչափով Ռոհանի-Թրամփ հանդիպման հնարաւորութեան մասին լրագրողների հարցին:

«ԱՄՆ-ն ինքն է յարաբերութիւնները խզել Իրանի հետ. նրանք դուրս եկան Միջուկային համաձայնագրից եւ պատժամիջոցներ սահմանեցին Իրանի նկատմամաբ: Ես կարծում եմ, որ խօսել Ռոհանիի եւ Թրամփի հանդիպման մասին, ինչպէս դա եղաւ Թրամփի եւ Կիմ Չէն Ընի դէպքում, անհաւանական է, անհնարին, եւ դա տեղի չի ունենայ»,- ասել է պատգամաւորը:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։