Հա

Քաղաքական

13/06/2018

Ռոհանին ու Մակրոնը զրուցել են Միջուկային գործարքի մասին

Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանին յունիսի 12-ի երեկոյեան հեռախօսազրոյց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուէլ Մակրոնի հետ:

«alikonline.ir» - Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանին յունիսի 12-ի երեկոյեան հեռախօսազրոյց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուէլ Մակրոնի հետ:

Շուրջ մէկ ժամ տեւած հեռախօսազրոյցի ընթացքում երկու երկրների ղեկավարները քննարկել են Միջուկային համապարփակ համաձայնագրի շուրջ վերջին զարգացումները, երկկողմ յարաբերութիւններին եւ տարածաշրջանային հիմնախնդիրներին վերաբերող թեմաներ:

Նախագահ Ռոհանին բարձր է գնահատել Միջուկային գործարքի վերաբերեալ ԵՄ-ի եւ յատկապէս Ֆրանսիայի դիրքորոշումները՝ նշելով սակայն, որ դրանք պէտք է ուղեկցւեն գործնական քայլերով, որոնք Իրանին հնարաւորութիւն կընձեռեն օգտւելու գործարքով ամրագրւած առաւելութիւններից:

Դոկտ. Ռոհանին շեշտել է, որ եթէ Իրանը չկարողանայ օգտւել ՄԻջուկային գործարքով իր համար սահմանւած տնտեսական առաւելութիւններից, ապա գործնականում համաձայնագրում մնալն անհնար կը դառնայ:

«Չպէտք է թոյլ տանք, որ միջազգային դիւանագիտութեան այս մեծ ձեռքբերումը ոչնչացւի միակողմանի գործողութիւնների եւ խոստումնադրժութեան արդիւնքում»,- ասել է Հանրապետութեան նախագահը:

Էմանուէլ Մակրոնը դոկտ. Ռոհանին վստահեցրել է, որ պաշտօնական Փարիզը հաւատարիմ է Միջուկային համաձայնագրին:

Նա յիշեցրել է Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Ռուսաստանի եւ Չինաստանի՝ բոլոր հարթութիւններում համաձայնագրի իրագործումը շարունակելու կամքի մասին:

Նախագահ Մակրոնը Թեհրանին կոչ է արել լիարժէք կատարել իր պարտաւորութիւնները՝ նշելով, որ բոլորը պէտք է ջանք չխանայեն համաձայնագրի պահպանման համար, եւ փոքր սխալների միջոցով առիթ չընձեռեն, նրանց, ովքեր ձգտում են ոչնչացնել այն:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։