Հա

Քաղաքական

13/06/2018 - 16:30

ԱԷԿ. «Յեղափոխութեան առաջնորդի յանձնարարականի դէպքում պատրաստ ենք վերականգնել Ֆորդուի գործունէութիւնը»

Իսլ. յեղափոխութեան առաջնորդի յանձնարարականի դէպքում Իրանի ատոմային էներգիայի կազմակերպութիւնը (ԱԷԿ) պատրաստ է ներկայացնելու Ֆորդու կենտրոնում ուրանի հարստացման գործընթացի վերսկսման ծրագիրը:

«alikonline.ir» - Իսլ. յեղափոխութեան առաջնորդի յանձնարարականի դէպքում Իրանի ատոմային էներգիայի կազմակերպութիւնը (ԱԷԿ) պատրաստ է ներկայացնելու Ֆորդու կենտրոնում ուրանի հարստացման գործընթացի վերսկսման ծրագիրը:

Այս մասին այսօր՝ յունիսի 13-ին յայտարարել է ԱԷԿ-ի ղեկավարի տեղակալ եւ խօսնակ Բեհրուզ Քամալւանդին:

«Իսլ. յեղափոխութեան առաջնորդը դեռեւս յանձնարարել է աշխատել Միջուկային համապարփակ համաձայնագրի շրջանակներում: Սակայն, նրա յանձնարարականի դէպքում, մենք պատրաստ ենք յայտարարելու գործարքի շրջանակից դուրս Ֆորդուի գործունէութեան ծրագրի մասին»,- ասել է Քամալւանդին:

Յիշեցնենք, որ Ֆորդուի միջուկային կենտրոնում ուրանի հարստացման գործընթացի դադարեցումը համարւում էր Միջուկային համապարփակ համաձայնագրի առանցքային պահանջներից մէկը:

Գործարքի համաձայն՝ Ֆորդուն, ուրանի հարստացման կենտրոնից պէտք է վերածւէր կայուն իզոտոպների արտադրման կենտրոնի: Ծրագրի մեկնարկը տրւել էր 2 տարի առաջ, ԱԷԿ-ի ղեկավար դոկտ. Ալի Աքբար Սալեհիի ներկայութեամբ:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։