Հա

Քաղաքական

14/06/2018 - 09:05

Դոկտ. Զարիֆը՝ Կանադայի խորհրդարանի ընդունած հակաիրանական որոշման մասին. «Նամն որոշումները առաջինը հէնց Կանադային են վնասելու»

Հարաւաֆրիկեան Հանրապետութիւն այցելած ԱԳ նախարար դոկտ. Մոհամմադ Ջաւադ Զարիֆը երէկ՝ յունիսի 13-ին անդրադարձել է նախօրէին Կանադայի խորհրդարանի ընդունած հակաիրանական բանաձեւին՝ նշելով, նման որոշումները առաջինը հէնց Կանադային են վնասելու:

«alikonline.ir» - Հարաւաֆրիկեան Հանրապետութիւն այցելած ԱԳ նախարար դոկտ. Մոհամմադ Ջաւադ Զարիֆը երէկ՝ յունիսի 13-ին անդրադարձել է նախօրէին Կանադայի խորհրդարանի ընդունած հակաիրանական բանաձեւին՝ նշելով, նման որոշումները առաջինը հէնց Կանադային են վնասելու:

«Ցաւօք, Կանադայում Իրանի վերաբերեալ սխալ պատկերացումներ են ձեւաւորւել, որոնք այսօր եւս պահպանւում են նոյնութեամբ: Թէեւ փոխւել է երկրի կառավարութիւնը եւ իշխանութեան է եկել նոր հայեացքներով կառավարութիւն, այդուհանդերձ, ծայրայեղական շրջանակների կողմից ճնշումները շարունակւում են»,- ասել է դոկտ. Զարիֆը՝ յաւելելով. «Նման որոշումները վնասելու են Կանադային եւ չեն նպաստելու միջազգային խաղաղութեան եւ անվտանգութեան պահպանմանը»:

Իրանի արտաքին քաղաքական գերատեսչութեան ղեկավարը նշել է, որ Արեւմտեան երկրներն Իրանին անհիմն մեղադրում են այն յանցագործութիւնների համար, որոնք իրականացւում են հէնց այդ երկրների տարածաշրջանային դաշնակիցների կողմից, որոնց վրայ նրանք աչք են փակում. «Իրանը մշտապէս կանգնած է եղել ահաբեկչութեան դէմ պայքարի առաջնագծում, եւ եթէ չլինէին Իրանի գործադրած ջանքերը, տարածաշրջանում այլ իրավիճակ էր ձեւաւորւելու»,- նշել է դոկտ. Զարիֆը:

Յիշեցնենք, որ Կանադայի խորհրդարանն իր յունիսի 13-ի նիստում որոշում է ընդունել սառեցնել Իրանի հետ դիւանագիտական յարաբերութիւնների վերականգնման կապակցութեամբ բոլոր բանակցութիւնները: Բացի այդ, խորհրդարանն Իրանի ռազմական կառոյցներին ներառել է ահաբեկչական խմբաւորումների ցուցակում՝ նրանց վերագրելով անհիմն մեղադրանքներ:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։