Հա

Քաղաքական

Հինգշաբթի, 14 Յունիսի 2018 09:10

Նախագահը՝ ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ. «Շուկայի անկայունութիւնը հիմնականում հոգեբանական խուճապով է պայմանաւորւած»

Հանրապետութեան նախագահը երկրի ԶԼՄ-ներին կոչ է արել համախմբւել՝ թշնամու ծաւալած հոգեբանական պատերազմին դիմակայելու նպատակով:

«alikonline.ir» - Հանրապետութեան նախագահը երկրի ԶԼՄ-ներին կոչ է արել համախմբւել՝ թշնամու ծաւալած հոգեբանական պատերազմին դիմակայելու նպատակով:

Այս մասին նա յայտարարել է երէկ՝ յունիսի 13-ի երեկոյեան զանգւածային լրատւական միջոցների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ:

Կարեւորելով թշնամու ծաւալած հոգեբանական պատերազմը չէզոքացնելու գործում ԶԼՄ-ների դերակատարութիւնը, դոկտ. Ռոհանին ասել է, որ համախմբւածութեան պահպանման միջոցով հնարաւոր է յաղթահարել այդ մարտահրաւէրը:

Նախագահը նշել է, որ այսօր մեծ ու կարեւոր  պարտականութիւն է վստահւած ԶԼՄ-ներին, որը նրանք պէտք է պատւով կատարեն: Նա նշել է, որ չունի որեւ խնդիր երկրի ապագայի նկատմամբ մտահոգութիւնների արտայայտութեան հետ կապւած՝ յաւելելով, սակայն, որ օգտակար են նմանօրինակ այն արտայայտութիւնները, որոնք կը նպաստեն համախմբման եւ հաստատակամութեան ամրապնդմանն ու խնդիրների կարգաւորմանը:

Երկրի ապագայի նկատմամբ յուսախաբութիւնն անընդունելի համարելով, դոկտ. Ռոհանին այն համարել է ամէն ինչի աւարտը, ինչն էլ նշանակում է յանձնւել:

Անդրադառնալով երկրում առկայ տնտեսական որոշակի խնդիրներին եւ շուկայում նկատւող անկայունութեանը, Հանրապետութեան նախագահը յայտնել է, որ դա հիմնականում «հոգեբանական խուճապի» արդիւնքն է, որն առաջացել է վերջին շրջանում թշնամու ծաւալած հոգեբանական պայքարի արդիւնքում:

Ընդգծելով, որ երկրի հիմնախնդիրն այսօր ոչ թէ տնտեսական, անվտանգութեան եւ մշակութային բնոյթն է, այլ թշնամու ծաւալած հոգեբանական պատերազմն է, նախագահը ԶԼՄ-ներին կոչ է արել իրավիճակի յաղթահարման համար աջակցել կառավարութեանը:

Նա ցաւ է յայտնել այն իրողութեան համար, որ հանրային կարծիքը տեղական ԶԼՄ-ներից աւելի վստահում է արտասահմանեան ԶԼՄ-ներին՝ նշելով, որ նման վիճակն անընդունելի է եւ պէտք է այն կարագւորել անաչառ, հաւաստի եւ անկողմնակալ տեղեկատւութեան թողարկման միջոցով շահելով հանրային կարծիքի վստահութիւնը:

Related items

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։

Joomla-ի վրիպազերծման կառավարակետ

Աշխատաշրջան

Հարցումների հսկման արդյունքները

Հիշողության օգտագործում

ՏԲ-ի հարցումներ