Հա

Քաղաքական

20/06/2018 - 14:50

Այաթ. Խամենէի. «Իրանի ժողովուրդը մշտապէս եղել է հաւատի, գիտութեան, ինքնավստահութեան եւ դիմացկանութեան խորհրդանիշ»

Իրանի ժողովուրդը մշտապէս եղել է՝ հաւատի, գիտութեան, ինքնավստահութեան, դիմադրողականութեան եւ դիմացկանութեան խորհրդանիշ, այս մասին, այսօր խորհրդարանականներին նրանց պաշտօնավարման երրորդ տարւայ մեկնարկման առիթով կազմակերպւած հանդիպման ժամանակ յայտնել է Իսլ. յեղափոխութեան առաջնորդ այաթ. Ալի Խամենէին:

«alikonline.ir» - Իրանի ժողովուրդը մշտապէս եղել է՝ հաւատի, գիտութեան, ինքնավստահութեան, դիմադրողականութեան եւ դիմացկանութեան խորհրդանիշ, այս մասին, այսօր խորհրդարանականներին նրանց պաշտօնավարման երրորդ տարւայ մեկնարկման առիթով հանդիպման ժամանակ յայտնել է Իսլ. յեղափոխութեան առաջնորդ այաթ. Ալի Խամենէին: Տեղեկացնում է ԻՌՆԱ գործակալութիւնը:

Յեղափոխութեան առաջնորդը նշել է, որ արդէն 40 տարի է ինչ ամենատարբեր միջոցներով փորձում են յաղթահարել Իրանի ժողովրդին սակայն դա նրանց երբեք չի յաջողւի:

Յեղափոխութեան առաջնորդն Իսլ. խորհրդարանի նախագահի պատգամաւորների ուշադրութեանն է յանձնել երկրի արձանագրած զարգացումների կարեւորութիւնն ընդգծելով որ. «Իրանի Իսլամական Հանրապետութիւնն յեղափոխութիւնից յետոյ վերընթաց զարգացում է ապրել` ընդգրկելով ամենատարբեր ոլորտների լայն ներկապնակ»:

«Մեզ անհրաժեշտ է խորհրդարանը խուսափի դառնալ՝ «յուսահատութեան», «ինքնամոլութեան», «երկրին ուշադրութիւն չդարձնելու» խորհրդանիշ, այլ պէտք է բարձր գնահատի երկրի ողջ ներուժը, դրա արդիւնաւէտ օգտագործումը եւ յուսադրիչ ուժ հանդիսանայ ժողովրդի համար»,- ասել է այաթ. Խամենէին:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։