Հա

Քաղաքական

21/06/2018

Զարիֆ. «ԱՄՆ արտաքին քաղաքականութիւնը ճգնաժամի է մատնւած»

ԻԻՀ ԱԳ նախարարն «ԱՄՆ արտաքին քաղաքականութիւնը ճգնաժամի մէջ» խորագրով յօդւածում գրել է. «Խաղաղ ովկիանոսի տարածաշրջանում առեւտրի համագործակցութեան համաձայնագրից եւ Կլիմայական փոփոխութիւնների մասին Փարիզեան պայմանագրից յետոյ Միջուկային համապարփակ համաձայնագիրը միջազգային երրորդ համաձայնագիրն է, որից հրաժարւում է ԱՄՆ վարչակազմը»:

«alikonline.ir» - ԻԻՀ ԱԳ նախարարն «ԱՄՆ արտաքին քաղաքականութիւնը ճգնաժամի մէջ» խորագրով յօդւածում գրել է. «Խաղաղ ովկիանոսի տարածաշրջանում առեւտրի համագործակցութեան համաձայնագրից եւ Կլիմայական փոփոխութիւնների մասին Փարիզեան պայմանագրից յետոյ Միջուկային համապարփակ համաձայնագիրը միջազգային երրորդ համաձայնագիրն է, որից հրաժարւում է ԱՄՆ վարչակազմը»:

Հինգշաբթի օրն Իրանի մամուլում հրապարակւած յօդւածում Զարիֆն ընդգծել է. «ԱՄՆ գործող վարչակազմն իր քայլերով վտանգել է բազմաթիւ այլ համաձայնութիւններ, այդ թւում՝ ՆԱՖԹԱ-ն, ազատ առեւտրի մասին համաձայնագիրն ու ՄԱԿ-ի համակարգի որոշ բաժինները եւ մեծ հարւած է հասցրել բազմակողմանիութեանը եւ տարաձայնութիւնները դիւանագիտական միջոցներով կարգաւորելու հեռանկարին»: Գրում է «parstoday.com»-ը:

«Միջուկային համապարփակ համաձայնագրից ԱՄՆ-ի հրաժարումը եւ միջուկային պատժամիջոցների միակողմանի ու անօրինական կերպով վերականգնումն իրականութեան մէջ ԱՄՆ վարչակազմի միջոցով այդ համաձայնագրի շարունակական ոտնահարման ու անհավատարմութեան գագաթնակէտն էր: Դա այն դէպքում, երբ ԱԷՄԳ-ն, լինելով այս բնագաւառում միջազգային միակ իրաւասու կառոյցը, բազմիցս  հաստատել է «Միջուկային համապարփակ համաձայնագրին Իրանի հաւատարմութիւնը»,- նշել է ԻԻՀ ԱԳ նախարարը:

Զարիֆն ընդգծել է. «ԱՄՆ նոր պետքարտուղարը մայիսի 21-ին Իրանի կապակցութեամբ անհիմն, վիրաւորական ու միջամտողական արտայայտութիւններ կատարելով ներկայացրեց որոշ պահանջներ ու հնչեցրեց սպառնալիքներ, որոնք բացայայտ կերպով հակասում են միջազգային ընդունւած նորմերին ու դէմ են միջազգային իրաւունքին ու քաղաքակիրթ պահւածքին»:

«Մայք Պոմպէոյի 12 նախապայմանները ծիծաղելի են այն առումով, որ ԱՄՆ-ն՝ ինքը, միահեծանութեան եւ բազմակողմանիութիւնը խափանելու ուղղութեամբ ջանքերի պատճառով մեկուսացվել է»,- նշել է ԻԻՀ ԱԳ նախարարը:

«Իրանի քաղաքական համակարգի ամենամեծ յենարանը նրա ազատախոհ ու խաղաղատենչ ժողովուրդն է, որ ընդունելով աշխարհի հետ փոխադարձ յարգանքի վրայ կառուցողական գործակցութիւնը, պատրաստ է դիմակայել զոռբայութեանն ու առաւելատենչութեանը եւ միաձայն ու միահամուռ պաշտպանել իր անկախութիւնն ու պատիւը»,- եզրակացրել է Մոհամմադ Ջաւադ Զարիֆը:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։