Հա

Քաղաքական

23/06/2018 - 12:20

Դոկտ. Սալեհի. «Պատժամիջոցների առկայութիւնն ու Միջուկային գործարքի պահպանումն անհամատեղելի են»

Իրանի ատոմային էներգիայի կազմակերպութեան տնօրէն դոկտ. Ալի Աքբար Սալեհին պատժամիջոցների առկայութեան դէպքում անհնար է համարել Միջուկային համապարփակ համաձայնագրի պահպանումը:

«alikonline.ir» - Իրանի ատոմային էներգիայի կազմակերպութեան տնօրէն դոկտ. Ալի Աքբար Սալեհին պատժամիջոցների առկայութեան դէպքում անհնար է համարել Միջուկային համապարփակ համաձայնագրի պահպանումը:

Ինչպէս տեղեկացնում է ԻՌՆԱ-ն՝ այս մասին նա յայտարարել է Օսլոյում՝ «Նորւեգիայի միջազգային հարցերի ուսումնասիութեան կենտրոն»-ում իր ելոյթի ժամանակ:

Անդրադառնալով Միջուկային համապարփակ համաձայնագրի ձեռքբերումներին, դոկտ. Սալեհին նշել է, որ այն փարատել է Իրանի միջուկային կարողականութեան հետ կապւած միջազգային գերտէրութիւնների անհիմն մտավախութիւնները, միեւնոյն ժամանակ բաւարարելով Իրանի ժողովրդի պահանջներն ու իրաւունքը՝ խաղաղասիրական նպատակներով միջուկային տեխնոլոգիաների օգտագործման հետ կապւած:

Ըստ նրա՝ բազմակողմանի այս համաձայնագրի պահպանումը փորձաքար է միջազգային հանրութեան համար. «Եթէ չբաւարարւեն Իրանի պահանջները, ապա գործարքի պահպանումն անհնար կը դառնայ: Պատժամիջոցների առկայութիւնն ու Միջուկային գործարքի պահպանումն անհամատեղելի են»,- նշել է դոկտ. Սալեհին:

Նշենք, որ Իրանի ատոմային էներգիայի կազմակերպութեան ղեկավարը մեկնել էր Նորւեգիա՝ մասնակցելու «Օսլոյի ֆորում»-ին:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։