Հա

Քաղաքական

25/06/2018 - 13:30

Բահրամ Ղասեմի. «Միջուկային գործարքը դեռեւս ամուր է»

Միջուկային համապարփակ համաձայնագիրը դեռեւս ամուր է:

«alikonline.ir» - Միջուկային համապարփակ համաձայնագիրը դեռեւս ամուր է:

Ինչպէս տեղեկացնում է ԻՌՆԱ-ն՝ այս մասին այսօր՝ յունիսի 25-ին, լրագրողների հետ շաբաթական հանդիպման ժամանակ յայտարարել է ԱԳՆ պաշտօնական ներկայացուցիչ Բահրամ Ղասեմին:

«Հաշւի առնելով Իրանի բանագնացների կողմից կիրառւած խելամիտ մեխանիզմները, Միջուկային գործարքից ԱՄՆ-ի միակողմանի եւ անօրինական դուրս գալու դէպքում էլ, համաձայանգիրը շարունակում է ամուր մնալ»,- ասել է ԱԳՆ մամլոյ խօսնակը՝ յաւելելով, որ այսօր, ԱՄՆ-ից բացի բոլորը փորձում են պահպանել գործարքը:

Պատասխանելով նախօրէին ԱԳ նախարարի տեղակալ Աբբաս Արաղչի կատարած յայտարարութեան մասին հարցին, համաձայան որի՝ ԵՄ-ի կողմից առաջիկայ շաբաթւայ ընթացքում Իրանին ներկայացւելու է առաջարկների փաթեթ, Բահրամ Ղասեմին նշել է. «Միջուկային գործարքից ԱՄՆ-ի անօրինական դուրս գալուց յետոյ, հաշւի առնելով այն հանգամանքը, որ մեր գործընկերները՝ «4+1»-ը ցանկութիւն ունէին պահպանել համաձայնութիւնը, Իրանի, ԵՄ-ի, Ռուսանստանի եւ Չինաստանի միջեւ ծաւալւեցին բանակցութիւններ՝ Միջուկային գործարքի պահպանման հնարաւոր ուղիների վերաբերեալ:

Չպէտք է թիւրիմացութեան մատնւենք, նշելով եւրոպական երեք երկրների անունները միայն՝ անտեսելով միւս երկու երկրներին: Բոլոր 5 երկրներն էլ յանձնառու են, եւ հաւասարապէս կիսում են Միջուկային գործարքի հետ կապւած պարտաւորութիւնները, քանզի դրա հիմնական կողմերից են:

Ուրեմն Իրանի Իսլամական Հանրապետութեան ներկայացւող ցանկացած փաթեթ, պէտք է համաձայնեցւած լինի եւրոպական երեք երկրների, Ռուսաստանի եւ Չինաստանի միջեւ»:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։