Հա

Քաղաքական

26/06/2018 - 08:50

Ռոհանիի ուղերձը՝ Իրանի հաւաքականին. «Պայքարեցիք մի մեծ ժողովրդի երազանքների իրականացման համար»

Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանին ուղերձով դիմել է Իրանի ֆուտբոլի ազգային հաւաքականին՝ շնորհակալութիւն եւ երախտագիտութիւն յայտնելով նրանց:

«alikonline.ir» - Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանին ուղերձով դիմել է Իրանի ֆուտբոլի ազգային հաւաքականին՝ շնորհակալութիւն եւ երախտագիտութիւն յայտնելով նրանց:

Հանրապետութեան նախագահի ուղերձում մասնաւորապէս նշւած է. «2018 թւականի աշխարհի առաջնութեան ընթացքում, ցուցադրած փայլուն ֆուտբոլով, դուք աշխարհին ի ցոյց դրեցիք միակամ, յոյսով եւ աշխատասէր մեր ժողովրդից մի նոր պատկեր: Դուք պայքարեցիք մի մեծ ժողովրդի երազանքների իրականացման համար»:

Դոկտ. Ռոհանին երախտագիտութիւն է յայտնել ֆուտբոլի ազգային հաւաքականի ֆուտբոլիստներին, մարզչական կազմին, յատկապէս՝ գլխաւոր մարզիչ Կարլուշ Կէյրուշին ու բոլոր պատասխանատուներին՝ բոլոր մարզիկներին նորանոր յաջողութիւններ մաղթելով:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։