Հա

Քաղաքական

27/06/2018 - 14:20

Իսլ. յեղափոխութեան առաջնորդ. «Ժողովրդին վերաբերւել սիրալիր, իսկ թշնամիներին՝ խիստ»

Դատական ուժի ղեկավարի եւ բարձրաստիճան ներկայացուցիչների հետ այսօր՝ յունիսի 27-ին կայացած հանդիպման ժամանակ, իսլ. յեղափոխութեան առաջնորդ այաթ. Ալի Խամենէին խօսել է թշնամիների, չարակամների եւ զրպարտիչների նկատմամբ խիստ եւ կտրուկ, իսկ ժողովրդի հետ՝ բարիացակամ եւ սիրալիր վերաբերմունքի անհրաժեշտութեան մասին:

«alikonline.ir» - Դատական ուժի ղեկավարի եւ բարձրաստիճան ներկայացուցիչների հետ այսօր՝ յունիսի 27-ին կայացած հանդիպման ժամանակ, իսլ. յեղափոխութեան առաջնորդ այաթ. Ալի Խամենէին խօսել է թշնամիների, չարակամների եւ զրպարտիչների նկատմամբ խիստ եւ կտրուկ, իսկ ժողովրդի հետ՝ բարիացակամ եւ սիրալիր վերաբերմունքի անհրաժեշտութեան մասին:

Իր ելոյթում, Իսլ. յեղափոխութեան առաջնորդն անդրադառնալով օրէնքի գերակայութեան եւ արդարութեան հաստատման գործում Դատական ուժի կարեւոր ու առանցքային առաքելութեանը, նշել է, որ եթէ Դատական ուժը կատարի «արդար դատելու, դատական վէճերը լուծելու եւ օրինազանցներին պատժելու» իր պարտականութիւնը, ապա հասարակութիւնը կը վստահի եւ երախտապարտ կը լինի համակարգին, իսկ հակառակ դէպքում՝ երես կը թեքի նրանից:

«Ինչպէս բազմից նշել եմ, Դատական ուժը պէտք է արդարութեան մարմնաւորումն ու ժողովրդի ապաւէնը հանդիսանայ: Ժողովրդը պէտք է վստահ լինի, որ անարադարութեան հանդիպելու դէպքում, կարող է ապաւինել Դատական ուժին եւ վարականգնել արդարութիւնը»,- ասել է այաթ. Խամենէին:

Իսլ. յեղափոխութեան առաջնորդը կարեւորել է երկրի դատական համակարգում բարեփոխումների անհրաժեշտութիւնը՝ նշելով, որ դրանք պէտք է իրականացւեն հնարաւորինս արագ եւ խելամիտ ժամկէտներում:

Աայթ. Խամենէին կարեւորել է երկրի բիզնես մթնոլորտի եւ ժողովրդի առօրեայ կենցաղի անվտանգութեան ապահովումը, եւ դատական ուժին կոչ է արել օրէնքի ողջ խստութեամբ վերաբերւել նրանց, ովքեր կը փորձեն խաթարել այդ մթնոլորտը:

Իսլ. յեղափոխութեան առաջնորդը կոչ է արել ժողովրդի նկատմամբ ցուցաբերել բարիացակամ, սիրալիր եւ հանդուրժող, իսկ թշնամիների, չարակամների եւ զրպարտիչների նկատմամբ՝ խիստ եւ կտրուկ վերաբերմունք:

Նշենք, որ հանդիպման սկզբում դատական ուժի ղեկավար այաթ. Սադեղ Ամոլի Լարիջանին դատական ուժի գործունէութեան մասին համապարփակ զեկոյց է ներկայացրել յեղափոխութեան առաջնորդին:

Յարակից լուրեր

  • Հանդիպում ազգային առաջնորդարանում
    Հանդիպում ազգային առաջնորդարանում

    Ապրիլի 29-30-ին, Իրանի Քիշ կղզիում տեղի է ունենալու եօթերորդ տարածաշրջանային միջազգային համագումար, կազմակերպւած Համաշխարհային Առողջապահութեան կառոյցի եւ Թեհրանի Բժշկագիտական համալսարանի ֆակուլտետի:

  • Այցելութիւն ազգային առաջնորդարան
    Այցելութիւն ազգային առաջնորդարան

    Աշխատանքային այցով Իրանում էր ՀՀ կառավարութեան Պետական եկամուտների կոմիտէի նախագահ՝ պրն. Դաւիթ Անանեանը եւ նրա գլխաւորած պատւիրակութիւնը:

  • Այաթ Խամենէի. «Բանակի եւ Պահակազօրի միասնութիւնը գեղեցիկ քայլ էր ԱՄՆ-ի տգեղ արարքից յետոյ»
    Այաթ Խամենէի. «Բանակի եւ Պահակազօրի միասնութիւնը գեղեցիկ քայլ էր ԱՄՆ-ի տգեղ արարքից յետոյ»

    Իրանի Զինւած ուժերի գերագոյն-գլխաւոր հրամանատարն ասել է. «Իրանի Զինւած ուժերի օրաւոր ամրապնդւող միասնութիւնը անհրաժեշտ է, եւ զայրացնում է թշնամուն: Բանակի եւ Իսլամական յեղափոխութեան պահապանների կորպուսի եղբայրութիւնն ու միասնութիւնը գեղեցիկ քայլ էր ԱՄՆ-ի տգեղ արարքից յետոյ»:

  • Զարիֆը հանդիպել է նախագահ Ասադի հետ
    Զարիֆը հանդիպել է նախագահ Ասադի հետ

    Դամասկոսում գտնւող ԱԳ նախարար Մոհամմադ Ջաւադ Զարիֆը հանդիպել է Սիրիայի նախագահ Բաշշար Ասադի հետ:

  • Այցելութիւն ազգային առաջնորդարան
    Այցելութիւն ազգային առաջնորդարան

    Երկուշաբթի, ապրիլի 15-ի կէսօրին, թեմիս առաջնորդ՝ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանը, իր գրասենեակում ընդունեց պարոնայք՝ Յակոբ Բալեանին եւ Յակոբ Յարթունեանին, որոնք Հայաստանից հիւրաբար Թեհրանում են գտնւում:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։