Հա

Քաղաքական

27/06/2018 - 14:50

Թեհրանի ոստկանապետը՝ մեծ շուկայի անվտանգութեան մասին. «Ոստիկանութիւնը տիարպետում է օպերատիւ իրավիճակին»

Ոստիկանութիւնը ջանք չի խնայելու, ապահովելու համար Թեհրանի մեծ շուկայի եւ շուկայում աշխատող վաճառականների անվտանգութիւնը: Ինչպէս տեղեկացնում է ԻՍՆԱ-ն՝ այս մասին յայտարարել է Թեհրանի ոստիկանապետ, գեներալ-մայոր Հոսէյն Ռահիմին:

«alikonline.ir» - Ոստիկանութիւնը ջանք չի խնայելու, ապահովելու համար Թեհրանի մեծ շուկայի եւ շուկայում աշխատող վաճառականների անվտանգութիւնը: Ինչպէս տեղեկացնում է ԻՍՆԱ-ն՝ այս մասին յայտարարել է Թեհրանի ոստիկանապետ, գեներալ-մայոր Հոսէյն Ռահիմին:

Լրագրողների հետ հանդիպման ժամանակ, անդրադռնալով վերջին երկու օրերին Թեհրանի մեծ շուկայում տեղի ունեցած բողոքի ակցիաներին, մայրաքաղաքի ոստիկանապետն ասել է, որ ոստիկանութիւնը հերթապահութիւն է սահմանել մեծ շուկայում, տիրապետում է տեղի օպերատիւ իրավիճակին, եւ ջանք չի խնայելու շուկայի եւ այնտեղ աշխատող վաճառականների անվտանգութիւնն ապահովելու համար:

Նա նշել է, որ իրաւապահները կանխելու են հնարաւոր բոլոր այն քայլերը, որոնք փորձելու են սպառնալիքների գործադրութեամբ, ստիպել վաճառականներին՝ դադարեցնել իրենց գործունէութիւնը:

«Ոստիկանութիւնը հերթապահութիւն է իրականացնելու շուկայի ողջ տարածքում: այն կը շարունակւի այնքան ժամանկ, ինչքան անհրաժեշտ է»,- ասել է Թեհրանի ոստիկանապետը:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։