Հա

Քաղաքական

27/06/2018

Ճնշումներն աւելանում են. պատգամաւորները նախագահից պահանջում են փոխել տնտեսական բլոկի նախարարներին

Մայրաքաղաք Թեհրանի եւ մի շարք այլ քաղաքների շուկաներում տեղի ունեցած բողոքի ակցիաների ֆոնին, խորհրդարանի պատգամաւորները դիմել են Հանրապետութեան նախագահին, նրանից պահանջելով փոփոխութեան ենթարկել իր տնտեսական թիմին:

«alikonline.ir» - Մայրաքաղաք Թեհրանի եւ մի շարք այլ քաղաքների շուկաներում տեղի ունեցած բողոքի ակցիաների ֆոնին, խորհրդարանի պատգամաւորները դիմել են Հանրապետութեան նախագահին, նրանից պահանջելով փոփոխութեան ենթարկել իր տնտեսական թիմին:

Իսլ. խորհրադարանի տնտեսական յանձնաժողովի նախագահ Մոհամմադ Ռեզա Փուրէբրահիմին տեղեկացրել է, որ խորհրդարանի բիւջէի եւ ծրագրաւորման յանձնաժողովի նախագահ Ղոլամռեզա Թաջգարդունի հետ միասին նամակով դիմել են Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանիին՝ նշելով, որ նրա կառավարութեան տնտեսական բլոկի նախարարները չունեն «անհրաժեշտ պատրաստւածութիւնն ու կարողութիւնը»՝ տնտեսական ներկայ ճգնաժամային վիճակին դիմակայելու համար:

Նրանք նախագահին կոչ են արել վերանայել իր տնտեսական թիմը, եւ օգտւել  «երիտասարդ, կարող եւ գործունեայ» կադրերից:

Նշենք, որ վերջին օրերին արտարժոյթի շուկայում նկատւող անկայունութիւնը եւ իրանական ռիալի նկատմամբ արտասահմանեան արտարժոյթի, յատկապէս՝ ԱՄՆ դոլարի փոխանակման սակագնի կտրուկ աճն իր բացասական ազդեցութիւնն է թողել երկրի տնտեսութեան վրայ:

Անցեալ երկու օրերի ընթացքում Թեհրանի մեծ շուկայում, ինչպէս նաեւ մի քանի այլ խոշոր քաղաքների շուկաներում աշխատող վաճառականներն ի նշան բողոքի փակել են իրենց վաճառատներն ու բողոքի ակցիաներ են կազմակերպել:

Նախագահ Ռոհանին իր հերթին յայտարարել է, որ երկրի արտարժոյթի պահեստային ֆոնդի մուտքերն անցեալի համեմատութեամբ չեն նւազել, սակայն, «ապագան գորշ ներկայացնելուն ու ապագայի նկատմամբ անվստահութեան սերմանումը» հասարակութեան մօտ խուճապային տրամադրութեան առաջացման եւ «պահանջների սղաճի» պատճառ են դարձել:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։