Հա

Քաղաքական

30/06/2018

ԱԳՆ խօսնակը խօսել է նախագահի եւորապական ուղեւորութեան կարեւորութեան մասին

Առաջիկայ օրերին Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանին այցելելու է Շւէյցարիա եւ Աւստրիա:

«alikonline.ir» - Առաջիկայ օրերին Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանին այցելելու է Շւէյցարիա եւ Աւստրիա:

ԱԳ նախարարութեան պաշտօնական ներկայացուցիչ Բահրամ Ղաեմին ԻՍՆԱ-ի հետ զրոյցում, ներկայացրել է նախագահի եւրոպական ուղեւորութեան կարեւորութիւնը՝ նշելով, որ այն յատկապէս կարեւորւում է Միջուկային համապարփակ համաձայանագրից ԱՄՆ-ի դուրս գալու ֆոնին:

Յիշեցնենք, որ դոկտ. Ռոհանին յուլիսի 2-3-ին Շւէյցարիա եւ Աւստրիա է այցելելու:

Ըստ Ղասեմիի՝ ներկայ պայմաններում, Հանրապետութեան նախագահի այցը կարող է դրական ազդեցութիւն թողնել եւրոպական այդ երկու երկրների, ինչպէս նաեւ Եւրոմիութեան հետ Իրանի յարաբերութիւնների վրայ:

«Հաշւի առնելով Թրամփի վարչակազմի հակաիրանական ռազմավարութիւնը եւ Միջուկային գործարքից ԱՄՆ-ի դուրս գալը, այժմ այնպիսի պայմանների դէմ յանդիման ենք կանգնած, որ Գործարքի միւս մասնակիցներն ու ԵՄ-ը պէտք է գործնականում ապացուցեն իրենց յանձանառութիւնը Միջուկային համապարփակ համաձայնագրի նկատմամբ եւ քայլեր ձեռնարկեն համաձայնագրով ամրագրւած Իրանի շահերի իրագործման համար»,- ասել է ԱԳՆ մամլոյ խօսնակը՝ նշելով, որ նախագահի այցը նախապէս էր ծրագրաւորւած եւ դրա օրակարգում կարեւոր հանդիպումներ եւ բանակցութիւններ են ներառւած:

Նա նշել է, որ այցի ընթացքում նախագահ Ռոհանին երկու երկրների պատասխանատուների հետ քննարկելու է երկկողմ յարաբերութիւնների ներկայ մակարդակը, դրանց ընդլայնման հնարաւորութիւններն ու հեռանկարները, տարածաշրջանային ու միջազգային հիմնախնդիրները:

«Միջուկային գործարքից ԱՄՆ-ի դուրս գալուց յետոյ, սա Հանրապետութեան նախագահի առաջին այցն է Եւորպա: Իհարկէ, այս ընթացքում, տարբեր մակարդակներով Իրանի եւ ԵՄ-ի պաշտօնեաների միջեւ բանակցութիւններ են կայացել, սակայն, այս մակարդակով այցը չափազանց կարեւոր է, եւ կարող է յստակ պատկերացում ձեւաւորել Իրանի եւ Եւրոպական երկրների ապագայ յարաբերութիւնների մասին»,- նշել է Ղասեմին:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։