Հա

Քաղաքական

30/06/2018

Սէյֆը հրաժեշտ կը տայ ԿԲ-ին

«Թասնիմ» լրատւական գործակալութիւնը վկայակոչելով իր աղբիւրներին տեղեկացնում է, որ Կենտրոնական բանկի նախագահ Վալիօլլահ Սէյֆը շուտով հրաժեշտ կը տայ իր պաշտօնին:

«alikonline.ir» - «Թասնիմ» լրատւական գործակալութիւնը վկայակոչելով իր աղբիւրներին տեղեկացնում է, որ Կենտրոնական բանկի նախագահ Վալիօլլահ Սէյֆը շուտով հրաժեշտ կը տայ իր պաշտօնին:

Ըստ  «Թասնիմ»-ի՝ կառավարութիւնում համաձայնութեան են եկել ԿԲ նախագահի պաշտօնից Սէյֆի ազատման մասին:

«Շուտով լրանալու է Կենտորնական բանկի նախագահի պաշտօնում Վալիօլլահ Սէյֆի լիազօրութիւնների ժամկէտը եւ նախագահ Ռոհանին չի պատրաստւում երկարաձգել այն»,- գրում է գործակալութիւնը՝ տեղեկացնելով, որ ԿԲ նախագահի պաշտօնում Սէյֆին կը փոխարինի երկրի բանկային համակարգի բարձրաստիճան պաշտօնեաներից մէկը, որի անունը, սակայան, դեռեւս չի հրապարակւում:

Նշենք, որ վերջին շրջանում արտարժոյթի շուկայում նկատւող անկայունութեան արդիւնքում ամենատարբեր շրջանակներում Հանրապետութեան նախագահին կոչ են արել վերանայել կառավարութեան տնտեսական բլոկի նախարարներին ու ղեկավարներին:

Թիրախում յայտնւել է յատկապէս ԿԲ գործող նախագահ Սէյֆը, որին շատերը մեղադրում են սխալ որոշումներ կայացնելու եւ իրավիճակը վերահսկելու անկարողութեան մէջ:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։