Հա

Քաղաքական

30/06/2018 - 14:50

Իսլ. յեղափոխութեան առաջնորդ. «Համբերութիւնն ու բարեպաշտութիւնը յեղափոխութեան վաղւայ օրւայ երաշխիքն են»

Իսլ. յեղափոխութեան առաջնորդ այաթ. Ալի Խամենէին այսօր՝ յունիսի 30-ին ներկայ է եղել Իսլ. յեղափոխութեան պահակազօրի «Էմամ Հոսէյն» սպայական համալսարանի շրջանաւարտների աւարտական հանդիսութեանը:

«alikonline.ir» - Իսլ. յեղափոխութեան առաջնորդ այաթ. Ալի Խամենէին այսօր՝ յունիսի 30-ին ներկայ է եղել Իսլ. յեղափոխութեան պահակազօրի «Էմամ Հոսէյն» սպայական համալսարանի շրջանաւարտների աւարտական հանդիսութեանը:

Իր ելոյթում Իսլ. յեղափոխութեան առաջնորդը ներկաներին դիմակայութեան եւ համբերութեան կոչ է արել՝ նշելով, որ դա կարող է երաշխաւորել յեղափոխութեան վաղւայ օրը:

«Եթէ դուք դիմանաք, ապա ապագայ սերունդին կը յաջողւի հասնել գագաթին: Նրանք կը նւաճեն գագաթը, սակայն տոկալն ու պարծանքը ձերն է լինելու: Յեղափոխութեան ապագան երաշխաւորւած կը լինի համբերութեան եւ բարեպաշտութեան պայմանով»,- ասել է այաթ. Խամենէին:

Անդրադառնալով ԱՄՆ-ի եւ տարածաշրջանի որոշ երկրների ձեւաւորած հակաիրանական դաշինքին, Իսլ. յեղափոխութեան առաջնորդը դա համարել է Իրանի հզօրութեան նշանը:

«Իրանի հզօրութեան փաստերից մէկն էլ ԱՄՆ-ի ձեւաւորած տարածաշրջանային դաշինքներն են: Եթէ ԱՄՆ-ը կարողանար ծնկի բերել Իսլամական համակարգին, ապա Իրանում խառնարկութիւն եւ անապահովութիւն ստեղծելու նպատակով տարածաշրջանի սեւերս երկրների հետ դաշնակցելու անհրաժեշտութիւնը չէր ունենայ»,- նշել է այաթ. Խամենէին՝ յիշեցնելով, որ հակաիրանական ամենատարբեր նախագծերի ձախողումից յետոյ, ԱՄՆ-ն այժմ էլ փորձում է համակարգի եւ ժողովրդի միջեւ պառակտում մտցնել, որը, ըստ յեղափոխութեան առաջնորդի՝ յիմարութիւն է:

«Իհարկէ այս անձին նախորդած նախկին 6 նախագահներն էլ նման փորձեր կատարել ու հեռացել են՝ չհասնելով իրենց սատանայական նպատակներին»,- նշել է այաթ. Խամենէին:

Ընդգծելով, որ թշնամուն դիմակայելը յաջողութեան եւ յաղթանակի միակ գրաւականն է, Իսլ. յեղափոխութեան առաջնորդն ասել է. «Ոմանք ասում են, թէ յանձնւենք, որպէսզի չշարունակւեն թշնամու նենգութիւնները: Նրանք, սակայն չգիտեն, թէ յանձնւելու գինը գերազանցում է դիմակայութեան գնին: Դիմակայութիւնը միգուցէ որոշակի գին պահանջի, սակայն, դրա ձեռքբերումները մի քանի անգամ գերազանցում են այդ գնին»:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։