Հա

Քաղաքական

02/07/2018 - 08:25

Իրանն ՕՊԵԿ-ին կոչ է արել որոշ երկրների կողմից նաւթի արդիւնահանման միակողմանի աճ թոյլ չտալ

Նաւթի նախարար Բիժան Նամդար Զանգանէն ՕՊԵԿ-ի համաժողովի նախագահ, Արաբական Միացեալ Էմիրութիւնների էներգետիկայի եւ արդիւնաբերութեան նախարար Սուհէյլ ալ Մազրուին կոչ է արել առանց համաձայնութեան հասնելու արդիւնահանման սահմանափակման մասին ՕՊԵԿ-ի համաձայնագրի որոշ մասնակից պետութիւնների կողմից արդիւնահանման ծաւալների աւելացում թոյլ չտալ:

«alikonline.ir» - Նաւթի նախարար Բիժան Նամդար Զանգանէն ՕՊԵԿ-ի համաժողովի նախագահ, Արաբական Միացեալ Էմիրութիւնների էներգետիկայի եւ արդիւնաբերութեան նախարար Սուհէյլ ալ Մազրուին կոչ է արել առանց համաձայնութեան հասնելու արդիւնահանման սահմանափակման մասին ՕՊԵԿ-ի համաձայնագրի որոշ մասնակից պետութիւնների կողմից արդիւնահանման ծաւալների աւելացում թոյլ չտալ: Այս մասին նշւում է Զանգանէնի՝ ՕՊԵԿ-ի համաժողովի նախագահին գրւած նամակում:

Նախարար Զանգանէն ՕՊԵԿ-ի անդամ երկրներին նաեւ կոչ է արել ձեռնպահ մնալ ցանկացած միակողմանի քայլերից, քանի որ դա կարող է խաթարել կազմակերպութեան միասնութիւնը:

Յիշեցնենք, որ աւելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը յայտարարել էր, որ Սաուդական Արաբիան համաձայնւել է աւելացնել նաւթի արդիւնահանումը օրական 2 մլն. բարելով:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։