Հա

Քաղաքական

02/07/2018 - 08:40

Նախագահ Ռոհանին այսօր կը մեկնի Շւէյցարիա եւ Աւստրիա

Շւէյցարիայի եւ Աւստրիայի նախագահների պաշտօնական հրաւէրով, Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանին այսօր՝ յուլիսի 2-ին կը մեկնի այդ երկրներ:

«alikonline.ir» - Շւէյցարիայի եւ Աւստրիայի նախագահների պաշտօնական հրաւէրով, Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանին այսօր՝ յուլիսի 2-ին կը մեկնի այդ երկրներ:

Նախագահը նախ կը լինի Շւէյցարիայում, ուր կը հանդիպի այդ երկրի նախագահի հետ: Այցի շրջանակում երկու երկրները կը ստորագրեն տարբեր ոլորտներում համագործակցութեան մի քանի յուշագրեր:

Բեռնից նախագահը կը մեկնի Վիեննա, ուր նախատեսւած են նրա հանդիպումները Աւստրիայի նախագահի եւ կանցլերի հետ: Աւստրիայում նոյնպէս կը ստորագրւեն տարբեր ոլորտներում համագործակցութեան մի քանի փաստաթղթեր:

Նախատեսւած է նաեւ նախագահի հանդիպումը երկու երկրներում բնակւող իրանցիների հետ:

Այցի ընթացքում Հանրապետութեան նախագահին կընկերակցի ներկայացուցչական պատւիրակութիւն, որում ընդգրկւած են մի քանի նախարարներ, ինչպէս նաեւ մասնաւոր սեկտորի գործարարներ:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։