Հա

Քաղաքական

02/07/2018

ԱԳՆ պաշտօնական ներկայացուցիչ. «ԱՄՆ միջամտութիւնները նպաստում են մարդկանց թրաֆիքինգով զբաղւող յանցաւոր խմբաւորումների ձեւաւորմանը»

Արեւմտեան Ասիայում եւ Աֆրիկայում ԱՄՆ միջամտութիւններն ու անկայունացնող քաղաքականութիւնը մարդկանց թրաֆիքինգով զբաղւող յանցաւոր խմբաւորումների ձեւաւորման պատճառ են դառնում:

«alikonline.ir» - Արեւմտեան Ասիայում եւ Աֆրիկայում ԱՄՆ միջամտութիւններն ու անկայունացնող քաղաքականութիւնը մարդկանց թրաֆիքինգով զբաղւող յանցաւոր խմբաւորումների ձեւաւորման պատճառ են դառնում:

Ինչպէս տեղեկացնում է ԻՍՆԱ-ն՝ այս մասին յայտարարել է ԱԳ նախարարութեան պաշտօնական ներկայացուցիչ Բահրամ Ղասեմին՝ անդրադառնալով մարդկանց թրաֆիքինգի մասին ԱՄՆ պետքարտուղարութեան հրապարակած հերթական զեկոյցին, որում իրականութեանը չհամապատասխանող, անհիմն մեղադրանքներ են հասցէագրւել Իրանին:

«Մենք անընդունելի ենք համարում, ոչ հաւաստի աղբիւրների եւ ինֆորմացիայի հիման վրայ կազմւած կողմնակալ ու քաղաքական այս զեկոյցը, որում մարդկանց թրաֆիքինգի հետ կապւած իրականութեանը չհամապատասխանող, անհիմն մեղադրանքներ են հասցէագրւած Իրանին»,- ասել է ԱԳՆ մամլոյ խօսնակը՝ յաւելելով, որ այս զեկոյցի միջոցով ԱՄՆ-ը փորձում է շեղել միջազգային հանրութեան ուշադրութիւնն աշխարհում, եւ յատկապէս՝ Արեւմտեան Ասիայում եւ Աֆրիկայում իր միջամտութիւններից ու անկայունացնող քաղաքականութիւնից, որոնք լրջօրէն նպաստում են մարդկանց թրաֆիքինգով զբաղւող յանցաւոր խմբաւորումների ձեւաւորմանը:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։