Հա

Քաղաքական

02/07/2018

Հանրապետութեան նախագահ. «Եւորպա այցի ընթացքում բանակցելու ենք Միջուկային գործարքի ապագայ ճակատագրի մասին»

Շւէյցարիա եւ Աւստրիա այցի ընթացքում Հանրապետութեան նախագահը ԵՄ-ի հետ բանակցելու է Միջուկային համապարփական համաձայնագրի եւ ձեռք բերւած պայմանաւորւածութիւնների ապագայ ճակատագրի մասին:

«alikonline.ir» - Շւէյցարիա եւ Աւստրիա այցի ընթացքում Հանրապետութեան նախագահը ԵՄ-ի հետ բանակցելու է Միջուկային համապարփական համաձայնագրի եւ ձեռք բերւած պայմանաւորւածութիւնների ապագայ ճակատագրի մասին:

Այս մասին նա տեղեկացրել է այսօր՝ յուլիսի 2-ին, մեկնումից առաջ «Մեհրաբադ» օդանաւակայանի կառավարական օթեակում, լրագրողների հետ կայացած ճեպազրոյցի ժամանակ:

Նշելով, որ Իրանի Իսլամական Հանրապետութիւնը կարեւորում է եւրոպական երկրների եւ ԵՄ-ի հետ իր յարաբերութիւնները, դոկտ. Ռոհանին ասել է. «Եւրոպան, այսօր, աւելի բարձրաձայն է արտայայտւում ԱՄՆ-ի միակողմանի գործելաոճի վերաբերեալ իր անհամաձայնութեան մասին եւ աւելի յստակօրէն է յայտնում իր ցանկութիւնը՝ միջազգային եւ տարածաշրջանային հիմնախնդիրների վերաբերեալ Իրանի եւ այլ ազդեցիկ երկրների հետ համագործակցելու վերաբերեալ»:

Նախագահը նշել է, որ այցը լաւագոյն առիթ է եւրոպական կողմի հետ քննարկելու Միջուկային համապարփական համաձայնագրի եւ ձեռք բերւած երկկողմ պայմանաւորւածութիւնների ապագայ ճակատագիրը:

«Կան նաեւ միջազգային եւ տարածաշրջանային մի շարք հիմնահարցեր, որոնց մասին բանակցել ենք եւրոպական կողմի հետ եւ այդ բանակցութիւնները շարունակւելու են այս այցի ընթացքում: Դրանք վերաբերում են Սիրիայի եւ Եմէնի հիմնահարցերին եւ այն պատասխանատւութեանը, որը կրում է ողջ աշխարհը դրանց կապակցութեամբ, ինչպէս նաեւ այն դերակատարութեանը, որ Իրանը կարող է ունենալ Մերձաւոր Արեւելքի խաղաղութեան եւ կայունութեան գործում»,- ասել է դոկտ. Ռոհանին:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։