Հա

Քաղաքական

03/07/2018 - 09:30

Թեհրանն ու Բեռնը հաստատակամ են ընդլայնելու երկկողմ յարաբերութիւնները

Մեկնարկել է Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանիի այցը Եւրոպա: Երէկ՝ յուլիսի 2-ին նա ժամանել է Շւէյցարիա:

«alikonline.ir» - Մեկնարկել է Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանիի այցը Եւրոպա: Երէկ՝ յուլիսի 2-ին նա ժամանել է Շւէյցարիա:

Մայարքաղաք Բեռնի օդանաւակայանում դոկտ. Ռոհանիին պաշտօնապէս դիմաւորել է Շւէյցարիայի Համադաշնութեան նախագահ Ալէն Բերսէն:

Աւելի ուշ, կայացել է Ռոհանի-Բերսէ առանձնազրոյցը, որի ընթացքում երկու գործընկերները քննարկել են համատեղ հետաքրքրութիւն ներկայացնող բնագաւառներում երկկողմ յարաբերութիւնների ընդլայնման եւ խորացման թեման:

Աւելի ուշ, նախագահը հանդիպել է շւէյցարաբնակ իրանցիների հետ:

Նա արտասահմանում բնակւող իրանցիներին բնութագրել է որպէս Իրանի ժողովրդի դեսպանները: Դժւարին այս պայմաններում, երբ թշնամին որոշել է սաստկացնել ճնշումները, նախագահն արտասահմանում բնակւող իրանցիներին կոչ է արել ներդրումներ կատարել Իրանում՝ շեշտելով, որ Իրանի ժողովուրդը երբեք չի ընկրկելու թշնամու ճնշումների դիմաց:

Նշենք, որ այսօր տեղի է ունենալու երկու երկրների բարձրաստիճան պատւիրակութիւնների հանդիպումները: Նախատեսւում է, որ կողմերը կը ստորագրեն համագործակցութեան մի քանի փաստաթուղթ:

Օրւայ երկրորդ կէսին նախագահ Ռոհանին եւ նրան ընկերակցող ներկայացուցչական պատւիրակութիւնը կը մեկնեն Աւստրիա:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։