Հա

Քաղաքական

03/07/2018 - 10:40

«IR 655» չւերթը յիշելիս

Այսօր՝ յուլիսի 3-ին լրանում է «Iran Air» աւիաընկերութեան «IR 655» չւերթի աղէտի 30-ամեակը:

«alikonline.ir» - Այսօր՝ յուլիսի 3-ին լրանում է «Iran Air» աւիաընկերութեան «IR 655» չւերթի աղէտի 30-ամեակը:

30 տարի առաջ, 1988 թւականի յուլիսի 3-ին, Պարսից ծոցում ԱՄՆ ռազմածովային ուժերի «USS Vincennes» ռազմանաւի արձակած հրթիռը խոցեց «Iran Air» աւիաընկերութեան Թեհրան-Դուբայ՝ «IR 655» չւերթն իրականացնող «Airbus 300» տիպի քաղաքացիական ինքնաթիռը:

Սարսափելի այս ոճրագործութեան հետեւանքով զոհւեցին ինքնաթիռի 290 ուղեւորներն ու չւերթը սպասարկող ուղեւորներն ու անձնակազմը, այդ թւում՝ 60 երեխայ:

Աւելի ուշ, «USS Vincennes» ռազմանաւի նաւապետը, որի հրահանգով էր արձակւել հրթիռը, ոչ միայն չպատժւեց այս անմարդկային յանցագործութեան համար, այլ, ընդհակառակը, ԱՄՆ ժամանակի նախագահ Ռոնալդ Ռէյգանի կողմից պարգեւատրւեց շքանշանով:

Այս ոճրագործութիւնը եւս մէկ սեւ էջ է Իրանի ժողովրդի դէմ ԱՄՆ-ի կողմից իրականացւած թշնամական գործողութիւնների հաստափոր գրքում:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։