Հա

Քաղաքական

03/07/2018 - 12:40

Իրանը, «4+1»-ը եւ Մոգերինին կը հանդիպեն Վիեննայում

Իրանի, «4+1»-ի եւ ԵՄ-ի արտաքին քաղաքական գերատեսչութիւնների ղեկավարները կը հանդիպեն Վիեննայում: Հանդիպումը նախատեսւած է առաջիկայ ուրբաթ օրը՝ յուլիսի 6-ին:

«alikonline.ir» - Իրանի, «4+1»-ի եւ ԵՄ-ի արտաքին քաղաքական գերատեսչութիւնների ղեկավարները կը հանդիպեն Վիեննայում: Հանդիպումը նախատեսւած է առաջիկայ ուրբաթ օրը՝ յուլիսի 6-ին:

Այս մասին ըստ ԻՍՆԱ-ի՝ տեղեկացնում է ճապոնական «Կիոդօ» գործակալութիւնը՝ յղում կատարելով դիւանագիտական իր աղբիւրին:

Ըստ աղբիւրի՝ հանդիպման ընթացքում դոկտ. Մոհամմադ Ջաւադ Զարիֆը Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Ռուսաստանի եւ Չինաստանի իր գործընկերների հետ քննարկելու է Միջուկային համապարփակ համաձայնագրի ապագայ ճակատագրի թեման:

Նիստին մասնակցելու է նաեւ ԵՄ արտաքին քաղաքականութեան եւ անվտանգութեան հարցերով գերագոյն յանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։