Շւէյցարիա կատարած պաշտօնական այցի աւարտին, Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանին երէկ՝ յուլիսի 3-ի երեկոյեան մեկնել է Աւստրիա:
«alikonline.ir» - Շւէյցարիա կատարած պաշտօնական այցի աւարտին, Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանին երէկ՝ յուլիսի 3-ի երեկոյեան մեկնել է Աւստրիա:
Վիեննայում, նախագահն արդէն հասցրել է հանդիպել աւստրիաբնակ իրանցիների հետ: Շւէյցարաբնակ իրանցիների հետ կայացած հանդիպման պէս, այս հանդիպման ընթացքում եւս դոկտ. Ռոհանին տեղի իրանցիներին կոչ է արել բոլոր ջանքերն ի գործ դնել՝ Հայրենիքի բարգաւաճմանը նպաստելու նպատակով՝ նշելով, որ ԱՄՆ-ը ցանկանում է մեկուսացնել Իրանի ժողովրդին, որն անհնար է, դրա համար թանկ է վճարելու:
Այցի ընթացքում նախատեսւած են Հանրապետութեան նախագահի հանդիպումներն Աւստրիայի նախագահի եւ կանցլերի հետ:
Նշենք, որ երէկ, Բեռնում, Հանրապետութեան նախագահը Շւէյցարիայի Համադաշնութեան նախագահ Ալէն Բերսէի հետ ներկայ է եղել Իրան-Շւէյցարիա գործարար ֆորումին, որի ընթացքում անդրադառնալով Միջուկային համապարփակ համաձայնագրին, նա յայտարարել է, որ Իրանը կը շարունակի հաւատարիմ մնալ Գործարքին այնքան ժամանակ, քանի դեռ իր շահերը հաշւի կառնւեն:
Նախագահ Ռոհանիի Շւէյացրիա կատարած այցի արդիւնքում երկու երկրները տնտեսութեան, առողջապահութեան եւ գիտութեան ոլորտներում համագործակցութեան երեք փաստաթուղթ են ստորագրել: