Հա

Քաղաքական

04/07/2018 - 11:10

Դոկտ. Լարիջանիի կոչը՝ կառավարութեան. «Տնտեսական ճգնաժամը կարգաւորելու գործում հաշւի առնել պատգամաւորների առաջարկները»

Իսլ. խորհրդարանի նախագահ դոկտ. Ալի Լարիջանին կառավարութեանը կոչ է արել երկրում առկայ տնտեսական ճգնաժամային իրավիճակի կարգաւորման գործում հաշւի առնել պատգամաւորների ներկայացրած առաջարկները:

«alikonline.ir» - Իսլ. խորհրդարանի նախագահ դոկտ. Ալի Լարիջանին կառավարութեանը կոչ է արել երկրում առկայ տնտեսական ճգնաժամային իրավիճակի կարգաւորման գործում հաշւի առնել պատգամաւորների ներկայացրած առաջարկները:

Խորհրդարանի այսօրւայ բաց նիստի մեկնարկին, դոկտ. Լարիջանին անդրադառնալով դրա մեկնարկից առաջ տեղի ունեցած փակ նիստում ծաւալւած քննարկումներին՝ ասել է. «Այսօր, կրկին անգամ, շուրջ մէկ ժամ քննարկել ենք երկրի տնտեսական իրավիճակն ու ճգնաժամը յաղթահարելու ուղիները: Յանձնաժողովները քննարկել էին խնդիրն ու ներկայացրել առաջարկութիւնների փաթեթ, որը հնարաւոր է իրագործել օրէնքի սահմաններում: Այդ կապակցութեամբ անհրաժեշտ է, որպէսզի կառավարութիւնը հաշւի առնի ներկայացւած առաջարկները»:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։