Print this page
05/07/2018 - 08:20

ԱԳՆ են կանչւել Ֆրանսիայի եւ Բելգիայի դեսպաններն ու Գերմանիայի գործերի ժամանակաւոր հաւատարմատարը

Գերմանիայում իրանցի դիւանագէտի կալանաւորման առիթով, արտաքին գործերի նախարարութիւն են կանչւել Ֆրանսիայի եւ Բելգիայի դեսպաններն ու Գերմանիայի գործերի ժամանակաւոր հաւատարմատարը: Այս մասին յայտնել է ԱԳ պաշտօնական ներկայացուցիչ Բահրամ Ղասեմին:

«alikonline.ir» - Գերմանիայում իրանցի դիւանագէտի կալանաւորման առիթով, արտաքին գործերի նախարարութիւն են կանչւել Ֆրանսիայի եւ Բելգիայի դեսպաններն ու Գերմանիայի գործերի ժամանակաւոր հաւատարմատարը: Այս մասին յայտնել է ԱԳ պաշտօնական ներկայացուցիչ Բահրամ Ղասեմին:

ԱԳՆ մամլոյ խօսնակն ասել է, որ Ֆրանսիայի ոստիկանութեան խնդրանքով, Գերմանիայում իրանցի դիւանագէտի ձերբակալութիւնից յետոյ Ֆրանսիայի, Բելգիայի եւ Գերմանիայի դիւանագէտները հրաւիրւել են ԱԳՆ:

Ըստ Ղասեմիի՝ ԱԳ փոխնախարար Աբբաս Արաղչին հանդիպել է Ֆրանսիայի դեսպանի եւ Գերմանիայի գործերի ժամանակաւոր հաւատարմատարի հետ, եւ իրանցի դիւանագէտի ձերբակալման կապակցութեամբ Իրանի վճռական բողոքն է յայտնել ու շեշտել, որ, հաշւի առնելով, որ Իրանի դիւանագէտն ունի​​ անձեռնմխելիութիւն, նա պէտք է ազատ արձակւի առանց որեւէ յետաձգման եւ պայմանների:

Ֆրանսիայի դեսպանի հետ հանդիպել է նաեւ ԱԳՆ Եւրոպայի վարչութեան պետի տեղակալը եւ Իրանի խիստ բողոքն է յայտնել այդ երկրում «Մոնաֆեղին» ահաբեկչական խմբաւորման գործողութիւնների կապակցութեամբ:

ԱԳՆ Եւրոպայի վարչութեան պետի տեղակալը հանդիպել է նաեւ Բելգիայի դեսպանի հետ եւ Իրանի բողոքն է յայտնել Գերմանիայում կալանաւորւած իրանցի դիւանագէտի՝ Բելգիա տեղափոխման պահանջի կապակցութեամբ:

Յարակից լուրեր