Հա

Քաղաքական

05/07/2018 - 08:40

Դոկտ. Ռոհանին՝ Վիեննայում. «Միջուկային գործարքի պահպանումը պայմանաւորւած է Իրանի շահերի երաշխաւորմամաբ»

Հանրապետութեան նախագահը Միջուկային համապարփակ համաձայնագրի պահպանումը պայմանաւորել է Իրանի շահերի երաշխաւորմամբ:

«alikonline.ir»- Հանրապետութեան նախագահը Միջուկային համապարփակ համաձայնագրի պահպանումը պայմանաւորել է Իրանի շահերի երաշխաւորմամբ:

Այս մասին նա յայտարարել է երէկ՝ յուլիսի 4-ին Վիեննայում կայացած մամլոյ ասուլիսի ժամանակ: Յիշեցնենք, որ Եւրոպական այցի շրջանակներում, դոկտ. Ռոհանին Շւէյցարիայից յետոյ Աւստրիա է այցելել:

Վիեննայում Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանին նախ հանդիպել է Աւստրիայի նախագահ Ալեքսանդր Վան դէլ Բելէնի հետ, որից յետոյ տեղի է ունեցել երկու նախագահների համատեղ մամլոյ ասուլիսը, որի ընթացքում դոկտ. Ռոհանին անդրադարձել է Միջուկային համապարփակ համաձայնագրի թեմային՝ նշելով, որ ո՛չ ԱՄՆ-ն, ո՛չ էլ որեւէ այլ երկիր չի շահելու Միջուկային գործարքի չեղարկումից:

«Միջուկային համապարփակ համաձայնագրում Իրանի մնալը պայմանաւորւած է դրանով ամրագրւած՝ Իրանի շահերի երաշխաւորմամբ: Եթէ ԱՄՆ-ից բացի Գործարքին մասնակից միւս երկրները երաշխաւորեն Իրանի շահերը, ապա մենք կը շարունակենք մնալ առանց ԱՄՆ-ի Միջուկային գործարքում»,- ասել է դոկտ. Ռոհանին

Հանրապետութեան նախագահը հանդիպել է նաեւ Աւստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցի հետ: Հանդիպմանը կողմերը քննարկել են երկկողմ յարաբերութիւններին, համաշխարհային ու տարածաշրջանային հիմնախնդիրներին վերաբերող թեմաներ:

Հանդիպման ընթացքում չի շրջանցւել Միջուկային համապարփակ համաձայնագրի թեման: Դոկտ. Ռոհանին կրկնել է խնդրի հետ կապւած Իրանի սկզբունքային դիրքորոշումները, իսկ Սեբաստիան Կուրցն էլ վերահաստատել է, որ ԵՄ-ը շարունակում է պաշտպանել Միջուկային գործարքը՝ յոյս յայտնելով, որ յուլիսի 6-ին նախատեսւող Իրան-«4+1» ԱԳ նախարարների հանդիպումը կունենայ դրական արդիւնքներ:

Նշենք, որ նախագահը հանդիպել է նաեւ ՄԱԳԱՏԷ-ի ղեկավար Իւկիա Ամանոյի հետ:

Հանդիպման առանցքը կազմել են Միջուկային համապարփակ համաձայնագրի եւ Իրան-ՄԱԳԱՏԷ-ը երկկողմ համագործակցութեան թեմաները:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։