Հա

Քաղաքական

08/07/2018 - 08:40

«Ապակառուցողական եւ ոչ բարեկամական քայլ». Իրանը դատապարտել է իրանցի դիւանագէտների արտաքսումը Հոլանդիայից

Իրանը դատապարտել է Հոլանդիայում Իրանի երկու դիւանագէտների արտաքսումը:

«alikonline.ir» - Իրանը դատապարտել է Հոլանդիայում Իրանի երկու դիւանագէտների արտաքսումը:

ԱԳՆ պաշտօնական ներկայացուցիչ Բահրամ Ղասեմին տեղեկացրել է, որ ԱԳ նախարարի օգնականը Հոլանդիայի դեսպանին նախարարութիւն է կանչել՝ պաշտօնական բողոքի նոտա յանձնելու Թեհրանի անունից:

«Իրանի Իսլամական Հանրապետութիւնն այդ որոշումն ապակառուցողական եւ ոչ բարեկամական է համարում»,- ասել է Ղասեմին՝ Հոլանդիայի այդ քայլն անւանելով «անտրամաբանական եւ իրաւաբանօրէն արդարացում չունեցող»:

Յիշեցնենք, որ նախօրէին հոլանդական Անվտանգութեան ծառայութիւնը տեղեկացրել էր, որ Հոլանդիան երկու իրանցի դիւանագէտի է արտաքսել երկրից:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։