Հա

Քաղաքական

10/07/2018 - 08:30

Հանրապետութեան նախագահը հրաւիրել է Նիկոլ Փաշինեանին այցելել Իրան

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինեանն ընդունել է Իրանի էներգետիկայի նախարար Ռեզա Արդաքանիանին: 

«alikonline.ir» - ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանն ընդունել է Իրանի էներգետիկայի նախարար Ռեզա Արդաքանիանին: Այս մասին «news.am»-ին յայտնել են ՀՀ վարչապետի մամուլի ծառայութիւնից:

ՀՀ վարչապետը կարեւորել է հայ-իրանական յարաբերութիւնների հետագայ զարգացումը եւ յոյս յայտնել, որ համատեղ ջանքերով կը յաջողւի առաջիկայում լիարժէք իրացնել երկկողմ կապերում առկայ մեծ ներուժը: «Հայաստանը պատրաստ է բարեկամ Իրանի հետ սերտ համագործակցութեան: Մենք մեր բոլոր գործընկերների հետ կարեւորում ենք փոխադարձ շահերի հիման վրայ երկխօսութիւնը եւ համոզւած ենք, որ հէնց այս սկզբունքի ներքոյ էլ կը շարունակեն զարգանալ հայ-իրանական յարաբերութիւնները»,- ասել է Նիկոլ Փաշինեանը՝ ընդգծելով առեւտրատնտեսական ծաւալների աւելացման ուղղութեամբ քայլերի իրականացման անհրաժեշտութիւնը:

Ռեզա Արդաքանիանը ՀՀ վարչապետին է փոխանցել Հանրապետութեան նախագահ Հասան Ռոհանիի ուղերձն ու Իրան այցելելու հրաւէրը: Իրանի էներգետիկայի նախարարը գործարար կապերի ամրապնդման հարցում հեռանկարային է համարել ազատ տնտեսական գօտիների շրջանակում համագործակցութիւնն ու ներդրումների ներգրաւումը:

Զրուցակիցներն անդրադարձ են կատարել էներգետիկայի ոլորտում Հայաստանի եւ Իրանի միջեւ համատեղ իրականացւող ծրագրերի ընթացքին եւ նոր նախաձեռնութիւնների կեանքի կոչման հնարաւորութիւններին: Կողմերը կարեւորել են տարբեր ոլորտներում համագործակցութեան հետագայ ընդլայնումը եւ քննարկել միջկառավարական յանձնաժողովի առաջիկայ նիստին վերաբերող հարցեր:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաեւ տարածաշրջանային նշանակութեան եւ երկուստէք հետաքրքրութիւն ներկայացնող մի շարք այլ հարցերի շուրջ:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։