Հա

Քաղաքական

11/07/2018 - 08:50

Ջահանգիրի. «ԱՄՆ-ը չի կարող զրոյացնել Իրանի նաւթի արտահանումը»

Իրանը վճռակամօրէն կը դիմակայի ԱՄՆ-ի դէմ տնտեսական պատերազմում:

«alikonline.ir» - Իրանը վճռակամօրէն կը դիմակայի ԱՄՆ-ի դէմ տնտեսական պատերազմում:

Այս մասին երէկ՝ յուլիսի 10-ին յայտարարել է Հանրապետութեան նախագահի առաջին տեղակալ Էսհաղ Ջահանգիրին՝ ելոյթ ունենալով Սպահան նահանգի կառավարման խորհրդի նիստում:

Ըստ նրա՝ թէեւ առաջիկայում ԱՄՆ պատժամիջոցների վերականգնումը ծանր պայմաններ կը ստեղծի երկրի համար, բայց Իրանը վճռակամօրէն կը դիմակայի ԱՄՆ-ի դէմ տնտեսական պատերազմում:

«ԱՄՆ-ին դիմակայելու համար, անհրաժեշտ է մի կողմ թողնել տարաձայնութիւնները: Ստեղծւած իրավիճակը յաղթահարելու համար մեզ անհրաժեշտ է քաղաքական եւ ազգային միասնականութիւն»,- նշել է Հանրապետութեան նախագահի առաջին տեղակալը:

Անդրադառնալով Իրանի նաւթի արտահանումը զրոյի հասցնելու ԱՄՆ-ի սպառնալիքին, Էսհաղ Ջահանգիրին ասել է, թէ Իրանն այնպէս կը վարւի, որպէսզի Վաշինգտոնում հասկանան, որ անհնար է դադարեցնել Իրանի նաւթի վաճառքը:

«Մենք նախապատրաստւել ենք ամենավատագոյն սցենարի համար: Նաւթի արտահանման հարցում նաւթի նախարարութիւնը տիրում է նախաձեռնութեանը»,- ասել է առաջին փոխնախագահը՝ շեշտելով, որ այս կապակցութեամբ ժողովրդի մտահոգութիւնը պէտք է նւազագոյնի հասցւի:

Յիշեցնենք, որ աւելի վաղ Եւրոպա կատարած այցի ընթացքում Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանին անդրադառնալով Իրանի նաւթի արտահանումը զրոյացնելու՝ ԱՄՆ-ի որոշմանը՝ սպառնացել էր փակել Հորմուզի նեղուցը, որով անցնում է աշխարհի նաւթի մատակարարումների մէկ երրորդը:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։