Հա

Քաղաքական

11/07/2018

Իրանում ՌԴ դեսպան. «Իրանը Ռուսաստանի արժէքաւոր դաշնակիցն է»

Իրանն իր իւարայատուկ եւ կարեւոր տեղն ունի Ռուսաստանի արտաքին քաղաքականութիւնում:

«alikonline.ir» - Իրանն իր իւարայատուկ եւ կարեւոր տեղն ունի Ռուսաստանի արտաքին քաղաքականութիւնում:

Ինչպէս տեղեկացնում է ԻՌՆԱ-ն՝ այս մասին, Իսլ. խորհրդարանի նախագահի յատուկ օգնական Հոսէյն Ամիր Աբդօլլահիանի հետ հանդիպման ժամանակ ասել է Իրանում ՌԴ արտակարգ եւ լիազօր դեսպան Լեւոն Ջաղարեանն՝ ընդգծելով, որ Իրանը Ռուսաստանի արժէքաւոր դաշնակիցն է:

«Երկու երկրների բարձր մակարդակի յարաբերութիւնները տարածաշրջանի օգտին են եւ նպաստում են միջազգային խաղաղութեան եւ կայունութեան ամրապնդմանն ու խոչընդոտում են ԱՄՆ-ի միակողմանի գործողութիւններին»,- ասել է դեսպանը՝ յաւելելով, որ երկու երկրների արդիւնաւէտ համագործակցութիւնը սիրիական ճգնաժամի որոշակի կարգաւորման գործում լաւ օրինակ է տարածաշրջանում անվտանգութեան վերականգնման գործում եւ առանցքային նշանակութիւն ունի պատերազմ հրահրող՝ սադրիչ գործողութիւնների կանխարգելման գործում:

«Բարեբախտաբար, երկկողմ յարաբերութիւնների ընդլայնման նպատակով, ամենատարբեր մակարդակներում երկու երկրների ղեկավարութեան միջեւ առկայ է երկխօսութիւն»,- նշել է դեսպան Ջաղարեանը:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։