Հա

Քաղաքական

12/07/2018 - 08:50

Վելայաթին՝ Մոսկւայում. «Նեթանիահուն թափառաշրջիկ է. նրա խօսքերը ոչ ոք չի կարեւորում»

Իսլ. յեղափոխութեան առաջնորդի եւ Հանրապետութեան նախագահի պատգամները Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին յանձնելու նպատակով Մոսկւա է այցելել արտաքին յարաբերութիւնների հարցով Իսլ. յեղափոխութեան առաջնորդի գլխաւոր խորհրդական դոկտ. Ալի Աքբար Վելայաթին:

«alikonline.ir» - Իսլ. յեղափոխութեան առաջնորդի եւ Հանրապետութեան նախագահի պատգամները Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին յանձնելու նպատակով Մոսկւա է այցելել արտաքին յարաբերութիւնների հարցով Իսլ. յեղափոխութեան առաջնորդի գլխաւոր խորհրդական դոկտ. Ալի Աքբար Վելայաթին:

Վելայաթիի այցը համընկել է Իսրայէլի վարչապետ Բենիամին Նեթանիահուի այցին՝ Մոսկւա:

Անդրադառնալով այդ փաստին, դոկտ. Վելայաթին նշել է, որ նրա ներկայութիւնը Մոսկւայում չի կարող ազդել իր առաքելութեան վրայ. «Նա թափառաշրջիկ մի անձնաւորութիւն է, որն այս երկրից այն երկիր է շրջում՝ անհիմն ու անտրամաբանական արտայայտութիւններ անելով: Նրա խօսքերն այլեւս ոչ ոք չի կարեւորում»,- ասել է դոկտ. Վելայաթին:

Անդրադառնալով ռուս-իրանական յարաբերութիւններին, արտաքին յարաբերութիւնների հարցով Իսլ. յեղափոխութեան առաջնորդի գլխաւոր խորհրդականը դրանք բնութագրել է որպէս «ռազմավարական նշանակութեան երկարաժամկէտ յարաբերութիւններ»՝ նշելով, որ եթէ այցն ընթանայ այնպէս՝ ինչպէս նախատեսւած է, ապա այն նոր մակարդակի կը բարձրացնի երկկողմ ռազմավարական յարաբերութիւնները:

Նշենք, որ դոկտ. Վելայաթին այսօր՝ յուլիսի 12-ին Կրեմլում կը հանդիպի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։