Հա

Քաղաքական

12/07/2018 - 09:10

Ղասեմին՝ նախագահի պատւիրակների այցերի մասին. «Միջազգային գործակցութեան շրջանակում, նրանք ներկայացնում են Իրանի դիրքորոշումները»

ԱԳՆ պաշտօնական ներկայացուցիչ Բահրամ Ղասեմին անդրադարձել է աշխարհի տարբեր մայրաքաղաքներ, Հանրապետութեան նախագահի պատւիրակների այցերին՝ նշելով, որ Միջազգային գործակցութեան շրջանակում, նրանք ներկայացնում են Իրանի դիրքորոշումները:

«alikonline.ir» - ԱԳՆ պաշտօնական ներկայացուցիչ Բահրամ Ղասեմին անդրադարձել է աշխարհի տարբեր մայրաքաղաքներ, Հանրապետութեան նախագահի պատւիրակների այցերին՝ նշելով, որ Միջազգային գործակցութեան շրջանակում, նրանք ներկայացնում են Իրանի դիրքորոշումները:

«Իրանը գործակցում է բոլոր երկրների հետ: Այս այցերը վկայում են իր տեսակէտները ներկայացնելու, ժողովրդի եւ երկրի շահերը պաշտպանելու՝ Իրանի ակտիւ ջանքերի մասին»,- ասել է ԱԳՆ մամլոյ քարտուղարը՝ նշելով, որ Միջուկային համապարփակ համաձայնագրից ԱՄՆ-ի միակողմանի եւ անօրինական դուրս գալուց յետոյ Իրանը, մասնաւորապէս ԱԳ նախարարն ու դիւանագիտական կորպուսն ակտիւ գործողութիւններ ձեռնարկեցին՝ աշխարհի տարբեր երկրներին իր ստանձնած պարտաւորութիւնները չկատարելու, ԱՄՆ միակողմանի քայլերը ներկայացնելու համար:

«Այդ ջանքերի շրջանակում որոշւեց, որ Հանրապետութեան նախագահի պատգամները փոխանցւեն տարբեր երկրների իր գործընկերներին, որպէսզի նրանք տեղեկացւած լինեն Միջուկային համապարփակ համաձայնագրի հետ կապւած վերջին իրադարձութիւններից եւ Իրանի դիրքորոշումներից»,- ասել է Բահրամ Ղասեմին՝ նշելով, որ նախագահի պատւիրակների այցերը կայանում են հէնց այդ տրամաբանութեան շրջանակում:

ԱԳՆ պաշտօնական ներկայացուցիչը տեղեկացրել է, որ այցերի ընթացքում պատւիրակները փորձում են ներկայացնել Միջուկային գործարքի հետ կապւած ԱՄՆ-ի միակողմանի եւ անօրինական քայլերի վտանգներն ու անկանխատեսելի հետեւանքները:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։