Հա

Քաղաքական

12/07/2018 - 13:20

Վելայաթին Պուտինին է փոխանցել յեղափոխութեան առաջնորդի եւ նախագահի պատգամները

Այսօր՝ յուլիսի 12-ին Ռուսաստանի դաշնութեան նախագահ Վլադիմիր Պուտինն ընդունել է Իրանի յատուկ պատւիրակ, արտաքին յարաբերութիւնների հարցերով Իսլ. յեղափոխութեան առաջնորդի գլխաւոր խորհրդական դոկտ. Ալի Աքբար Վելայաթիին:

«alikonline.ir» - Այսօր՝ յուլիսի 12-ին Ռուսաստանի դաշնութեան նախագահ Վլադիմիր Պուտինն ընդունել է Իրանի յատուկ պատւիրակ, արտաքին յարաբերութիւնների հարցերով Իսլ. յեղափոխութեան առաջնորդի գլխաւոր խորհրդական դոկտ. Ալի Աքբար Վելայաթիին:

Դոկտ. Վելայաթին Վլադիմիր Պուտինին է փոխանցել Իսլ. յեղափոխութեան առաջնորդի եւ Հանրապետութեան նախագահի գրաւոր պատգամները:

Աւելի քան մէկ ժամ տեւած հանդիպման ժամանակ, կողմերը քննարկել են միջազգային ու տարածաշրջանային վերջին իրադարձութիւնները: Նրանք կարեւորել են ամենատարբեր ոլորտներում երկկողմ յարաբերութիւնների ընդլայնումն ու ամրապնդումը:

Հանդիպմանը ներկայ են եղել ՌԴ ԱԳՆ Սերգէյ Լաւրովը, ՌԴ-ում Իրանի արտակարգ եւ լիազօր դեսպան Մեհդի Սանային, միջազգային հարցերով ՌԴ նախագահի գլխաւոր խորհրդական Իւրի Ուշակովը եւ Ասիայի հարցերով ՌԴ ԱԳ նախարարութեան վարչութեան պետի տեղակալ Մակսիմ Բարանովը:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։