Հա

Քաղաքական

14/07/2018 - 09:05

Դոկտ. Վելայաթի. «ԱՄՆ-ի հետ բանակցելու որեւէ ցանկութիւն չունենք»

Իրանն ԱՄՆ-ի հետ բանակցելու որեւէ ցանկութիւն չունի: Այս մասին երէկ՝ յուլիսի 13-ին ռուսական միջազգային քննարկումների «Վալդայ» ակումբում յայտարարել է միջազգային յարաբերութիւնների հարցերով Իսլ. յեղափոխութեան առաջնորդի գլխաւոր խորհրդական դոկտ. Ալի Աքբար Վելայաթին:

«alikonline.ir» - Իրանն ԱՄՆ-ի հետ բանակցելու որեւէ ցանկութիւն չունի: Այս մասին երէկ՝ յուլիսի 13-ին ռուսական միջազգային քննարկումների «Վալդայ» ակումբում յայտարարել է միջազգային յարաբերութիւնների հարցերով Իսլ. յեղափոխութեան առաջնորդի գլխաւոր խորհրդական դոկտ. Ալի Աքբար Վելայաթին:

«Իրանն ԱՄՆ-ի հետ բանակցելու որեւէ ցանկութիւն չունի»,- յայտարարել է դոկտ. Վելայաթին՝ բացառելով ԱՄՆ-ի հետ բանակցելու հնարաւորութիւնը:

Նշենք, որ նախօրէին Բրիւսէլում կայացած ՆԱՏՕ-ի գագաթաժողովում մամլոյ ասուլիսի ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի այն յայտարարութեանը, թէ`«Ես ձեզ հետեւեալը կասեմ՝ ինչ-որ պահի նրանք (Իրան-ԽՄԲ.) ինձ կը զանգահարեն եւ կասեն. «Եկէք գործարք կնքենք»»:

Իսկ ինչ վերաբերում է Հելսինկիում կայանալիք Պուտին-Թրամփ հանդիպմանը, դոկտ. Վելայաթին նշել է, թէ դրանից որեւէ արդիւնք չպէտք է ակնկալել: Նման կարծիքը նա պայմանաւորել է այն հանգամանքով, որ Թրամփն ինքն էլ չգիտի, թէ ինչ է ուզում:

Յիշեցնենք, որ դոկտ. Վելայաթին յուլիսի 12-ին Մոսկւայում հանդիպել է Վլադիմիր Պուտինի հետ: Հանդիպման ընթացքում նա ՌԴ նախագահին է փոխանցել Իսլ. յեղափոխութեան առաջնորդի եւ Հանրապետութեան նախագահի գրաւոր պատգամները:

Յարակից լուրեր

  • Իրանագէտ. «ԱՄՆ-ի պատժամիջոցները չեն կարող շրջադարձային կերպով խաթարել Հայաստան-Իրան տնտեսական գործակցութիւնը»
    Իրանագէտ. «ԱՄՆ-ի պատժամիջոցները չեն կարող շրջադարձային կերպով խաթարել Հայաստան-Իրան տնտեսական գործակցութիւնը»

    Իրանագէտ Վարդան Ոսկանեանն անդրադառնալով ԱՄՆ-ի կողմից Իրանի նկատմամբ սահմանւած պատժամիջոցներին եւ դրանց ազդեցութեանը հայ-իրանական տնտեսական համագործակցութեան վրայ, նկատեց, որ ցանկացած պատժամիջոցային փաթեթ Հայաստանի բիզնես շրջանակների եւ Հայաստան-Իրան տնտեսական յարաբերութիւնների համար ստեղծում է որոշակի ռիսկային դաշտ։

  • Եթէ խաղաղութիւնը հողերի վերադարձով է պայմանաւորւում
    Եթէ խաղաղութիւնը հողերի վերադարձով է պայմանաւորւում

    Հետաքրքիր է, որ Միլսի յայտարարութեան յաջորդ օրը հետեւեց ՌԴ արտգործնախարարութեան խօսնակ Մարիա Զախարովայի կոշտ արձագանգը, որի մէջ ՌԴ արտաքին գերատեսչութիւնն ԱՄՆ կառավարութեանը բաց տեքստով մեղադրել է Հայաստանի ներքին գործերին միջամտելու մեջ: Եւ ոչ միայն: Զախարովան նաեւ հարց է տալիս՝ ի՞նչ են իրենց թոյլ տալիս ամերիկեան դեսպաններն աշխարհով մէկ, նրանք հարւածում են դեմոկրատիային, ԶԼՄ-ների ազատութեանը, քաղաքացիական հասարակութեանը, նրանք հարւածում են նաեւ հէնց իրենց՝ ցոյց տալով ԱՄՆ քաղաքական կեանքում առկայ կեղծաւորութիւնը:

  • Չինաստան-Ռուսաստան-Իրանի տնտեսութիւնն ուժեղ է ԱՄՆ-ի տնտեսութիւնից
    Չինաստան-Ռուսաստան-Իրանի տնտեսութիւնն ուժեղ է ԱՄՆ-ի տնտեսութիւնից

    Տեսնենք, թէ ինչպիսին է Իրանի տնտեսութիւնը, որով մինչեւ սեպտեմբեր այնքան «մտահոգւած էին» ԱՄՆ-ի եւ Իսրայէլի իշխանութիւնները: Ասել, թէ այդ ոլորտում իրանցիները խնդիրներ չունեն, չափազանցութիւն կը լինի: Բայց չնշել, որ չնայած ամէն տեսակի պատժամիջոցներին ու սպառնալիքներին, Իրանի տնտեսութիւնը կենդանի է եւ արագ զարգանում է, մեծ սխալ կը լինի: 

  • Փաշինեանը փակո՞ւմ է Իրանի հետ սահմանը
    Փաշինեանը փակո՞ւմ է Իրանի հետ սահմանը

    Սիւնիքի մարզում Նիկոլ Փաշինեանի բացատրութիւնները, թէ ինչու է Յունան Պօղոսեանին նշանակել մարզպետ, զաւեշտալի լինելուց բացի նաեւ մտահոգիչ են: Շնորհիւ Փաշինեանի յայտարարութեան, այսօր ողջ աշխարհն իմացաւ, որ Հայաստան-Իրան սահմանով մեծ չափերի հասնող նարկոթրաֆիկ գոյութիւն ունի, եւ ինքը, ահա, բարձրաստիճան ոստիկանին մարզպետ նշանակելով, միջոցներ է ձեռք առել թմրանիւթերի ճանապարհը փակելու համար: 

  • Վարդան Ոսկանեանը՝ Իրանի հետ շփման նրբութիւնների մասին. «Հայաստան-Իրան յարաբերութիւնների փչացումն ինքնասպանութիւն է երկու կողմի համար»
    Վարդան Ոսկանեանը՝ Իրանի հետ շփման նրբութիւնների մասին. «Հայաստան-Իրան յարաբերութիւնների փչացումն ինքնասպանութիւն է երկու կողմի համար»

    «Analitik.am»-ի զրուցակիցն է ԵՊՀ Արեւելագիտութեան ֆակուլտետի Իրանագիտութեան ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանեանը.

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։