Հա

Քաղաքական

14/07/2018

Հանրապետութեան նախագահ. «Իրանի ժողովուրդը կը դիմակայի ԱՄՆ սադրանքներին ու կը յաղթի»

Հանրապետութեան նախագահը վստահ է, որ յեղափոխութեան օրերի պէս, ժողովուրդը կը դիմակայի ԱՄՆ սադրանքներին ու կը յաղթի:

«alikonline.ir» - Հանրապետութեան նախագահը վստահ է, որ յեղափոխութեան օրերի պէս, ժողովուրդը կը դիմակայի ԱՄՆ սադրանքներին ու կը յաղթի:

Այս մասին այսօր՝ յուլիսի 14-ին երկրի եռեակ ուժերի ղեկավարների տնտեսական գերագոյն խորհրդի նիստի աւարտին յայտարարել է Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանին:

«Վաշինգտոնի վարչակազմն առաւել քան երբեւէ չսիրւած է տարածաշրջանի եւ իսլամական երկրների ժողովրդների կողմից: Մենք չենք կասկածում, որ ԱՄՆ-ը չի կարող շարունակել իսլամական աշխարհի նկատմամբ որդեգրած իր քաղաքականութիւնը, իսկ Իսլամական Հանրապետութեան ուղին, որը հիմնւած է բարեկամ երկրների հետ գործակցութեան սկզբունքի վրայ կը շարունակւի»,- ասել է դոկտ. Ռոհանին՝ յաւելելով, որ յաղթանակները գոյացել են այն ժամանակ, երբ կառավարութիւնն ու ժողովուրդը կանգնած են եղել կողք-կողքի:

«40 տաի առաջ այս օրերին, Իրանի ժողովուրդը յեղափոխութեան յաղթանակի խափանման նպատակով ԱՄՆ-ի գործադրած սադրանքների ականատեսն էր: Ժողովուրդը, սակայն, դիմակայեց ու յաղթանակեց: Այսօր եւս ժողովրդի դիմակայութեան արդիւնքում, ԱՄՆ-ը ձախողելու է»,- նշել է նախագահը:

Անդրադառնալով ԱՄՆ պատժամիջոցների հնարաւոր ազդեցութեանը երկրի շարքային քաղաքացիների առօրեայ կենցաղի վրայ, դոկտ. Ռոհանին ժողովրդին վստահեցրել է, որ իշխանութիւնները կը ձեռնարկեն ամէն ինչ, որպէսզի պատժամիջոցները չազդեն շարքային քաղաքացիների, յատկապէս սոցիալապէս առաւել խոցելի շերտերի ապրուստի վրայ:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։