Հա

Քաղաքական

16/07/2018

Իսլ. յեղափոխութեան առաջնորդ. «Տնտեսական ճգնաժամի կարգաւորման համար ճանապարհային քարտէզ է անհրաժեշտ»

Իսլ. յեղափոխութեան առաջնորդ այաթ. Ալի Խամենէին երէկ՝ յուլիսի 15-ին հանդիպել է Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանիի եւ կառավարութեան անդամների հետ:

Անդրադառնալով երկրի տնտեսական հիմնախնդիրներին, Իսլ. յեղափոխութեան առաջնորդը որոշակի ցուցմունքներ է ներկայացրել դրանց կարգաւորման համար:

«alikonline.ir» - Իսլ. յեղափոխութեան առաջնորդ այաթ. Ալի Խամենէին երէկ՝ յուլիսի 15-ին հանդիպել է Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանիի եւ կառավարութեան անդամների հետ:

Անդրադառնալով երկրի տնտեսական հիմնախնդիրներին, Իսլ. յեղափոխութեան առաջնորդը որոշակի ցուցմունքներ է ներկայացրել դրանց կարգաւորման համար:

Այաթ. Խամենէին խօսել է ներկայ հանգրւանում թշնամու դաւադիր քայլերին դիմակայելու պայմանների եւ անհրաժեշտութիւնների մասին, եւ կառավարութեան պատասխանատուներին կոչ է արել աւելի զգօն անդրադառնալ տնտեսական առկայ խնդիրներին եւ գործել պատասխանատւութեան առաւել զգացութեամբ:

Իսլ. յեղափոխութեան առաջնորդը կառավարութեանը յորդորել է երկրի տնտեսական հիմնախնդիրների կարգաւորումը չպայանաւորել Միջուկային համապարփակ համաձայանգրի իրագործման հետ կապւած եւրոպացիների երաշխիքներով: Նա կառավարութեանը յանձնարարել է երկրի տնտեսական վիճակի կայունացման նպատակով, հնարաւորինս սեղմ ժամկէտներում կազմել ճանապարհային քարտէզ, որպէսզի ժողովուրդն ու տնտեսվարողներն իմանան իրենց անելիքը:

Այաթ. Խամենէին վստահութիւն է յայտնել, որ բոլոր պատասխանատուների շրջօրեայ աշխատանքի եւ ժողովրդի աջակցութեան պարագայում, երկիրն ունի անհրաժեշտ ներուժը՝ տնտեսական ճգնաժամը յաղթահարելու համար:

Յարակից լուրեր

  • Գործնական քայլերին ընդառաջ...
    Գործնական քայլերին ընդառաջ...

    Անցեալ շաբաթւայ ընթացքում, նոյն այս սիւնակում եռեակ շարանով փորձել էինք լուսաբանել առգոյ համընդհանուր մտահոգութիւնը՝ կապւած երկրի ընդհանուր սոցիալ եւ մասնաւորապէս տնտեսական ծանրակշիռ կացութեանը եւ դրանից անխուսափելիօրէն բխող ու մեր համայնքային կացութեանը, իրավիճակին ու առհասարակ կեանքի վրայ համապատասխան ու տւեալ դէպքում՝ բացասական ազդեցութեան մասին…

  • Համաիրանեան տնտեսական տագնապը եւ իրանահայ համայնքը...
    Համաիրանեան տնտեսական տագնապը եւ իրանահայ համայնքը...

    Ինչպէս ողջ Իրանի քաղաքացիներ, իրանահայ համայնքն էլ ենթակայ է այնպիսի դժւարութիւնների եւ սպառնալիքների, որոնք հնարաւոր է իր մօտ եւս խորացնեն միեւնոյն անորոշութեան եւ անհեռանկարայնութեան հանգամանքները, որոնց էլ համայնքով մէկ՝ պարտաւորութիւն ունենք դիմագրաւել, վնասները նւազագոյնի իջեցնելու նպատակով:

  • Համաիրանեան տնտեսական տագնապը եւ իրանահայ համայնքը…
    Համաիրանեան տնտեսական տագնապը եւ իրանահայ համայնքը…

    Իրանահայ եռեակ թեմերը, ինչպէսեւ հայկական կրօնական յարանւանութիւնները, որպէս համայնքի ղեկավար ներկայացուցչութիւններ, գրեթէ միաժամանակեայ կեցւածքով դատապարտանքի կոչերով ու յայտարարութիւններով հանդէս եկան, ի տես ԱՄՆ-ի նախագահ Թրամփի հակաիրան տնտեսական պատժամիջոցների. պատժամիջոցներ, որոնք աւելի շեշտակի ծաւալ են կրելու՝ առաջիկայ նոյեմբերին՝ 2-րդ փուլի նոր սանկցիաների կիրառմամբ:

  • Համաիրանեան տնտեսական տագնապը եւ իրանահայ համայնքը...
    Համաիրանեան տնտեսական տագնապը եւ իրանահայ համայնքը...

    Սիրելի ընթերցող, եկէք ընդունենք ու որպէս փաստ արձանագրենք բազմիցս բարձրաձայնւած այն օրինաչափ ու այսպէս ասած՝ չգրւած օրէնքի մասին, որն, ինչ խօսք՝ վերջին ժամանակներում, գրեթէ հասարակական բոլոր ոլորտներում զգացնել է տալիս իրեն, որպէս համընդհանուր մտահոգութիւն…

  • Իսլ. յեղափոխութեան առաջնորդ. «Ապաւինելով սեփական ուժերին հնարաւոր է թշնամուն պարտութեան մատնել. Իրանը դա ապացուցել է»
    Իսլ. յեղափոխութեան առաջնորդ. «Ապաւինելով սեփական ուժերին հնարաւոր է թշնամուն պարտութեան մատնել. Իրանը դա ապացուցել է»

    Իսլ. յեղափոխութեան առաջնորդ այաթ. Ալի Խամենէին, այսօր՝ սեպտեմբերի 9-ին ներկայ է եղել ԶՈՒ-ի սպայական բարձրագոյն դպրոցի աւարտական հանդիսաւոր արարողութեանը, որը տեղի է ունեցել Նոշահրում, ծովային ուժերի Էմամ Խոմէյնիի անւան համալսարանում:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։