Հա

Քաղաքական

16/07/2018 - 12:20

ԱԳՆ պաշտօնական ներկայացուցիչ. «Պուտին-Թրամփ հանդիպման վերաբերեալ ռուսական կողմի հետ որեւէ շփում չենք ունեցել»

Այսօր, Ֆինլանդիայի մայրաքաղաք Հելսինկիում կայանալիք ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի եւ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հանդիպման վերաբերեալ Իրանը ռուսական կողմի հետ որեւէ շփում չի ունեցել:

«alikonline.ir» - Այսօր, Ֆինլանդիայի մայրաքաղաք Հելսինկիում կայանալիք ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի եւ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հանդիպման վերաբերեալ Իրանը ռուսական կողմի հետ որեւէ շփում չի ունեցել:

Այս մասին, այսօր՝ յուլիսի 16-ին, լրագրողների հետ շաբաթական հանդիպման ժամանակ յայտարարել է ԱԳ նախարարութեան պաշտօնական ներկայացուցիչ Բահրամ Ղասեմին:

Պատասխանելով հանդիպման վերաբերեալ ռուսական կողմի հետ Իրանի հնարաւոր շփումների եւ բանակցութիւնների մասին լրագրողների հարցին. ԱԳՆ մամլոյ խօսնակն ասել է, որ ՌԴ եւ ԱՄՆ նախագահների հանդիպումը ծրագրաւորւած է եղել նախօրօք եւ ունի իր յստակ օրակարգը. «Այդ կապակցութեամբ որեւէ շփում ՌԴ կառավարութեան հետ չենք ունեցել»,- ասել է Ղասեմին:

Իսկ ինչ վերաբերում է Քուվէյթի ԶԼՄ-ներում շրջանառւող այն լուրին, թէ իբր Մոսկւան վերջին օրերի ընթացքում Իրանի եւ Իսրայէլի ուղղակի բանակցութիւնների հիւրընկալն է եղել, ԱԳՆ պաշտօնական ներկայացուցիչը հերքել է այն՝ նշելով. «Դա իրականութեանը չի համապատասխանում: Ես հերքում եմ այն: Նման լուրերն այն անձանց համար, որոնք ծանօթ են Իրանի քաղաքականութեանն ու դիրքորոշումներին անեկդոտի են նման»:

Բահրամ Ղասեմին չի շրջանցել նաեւ ֆուտբոլային թեման: Նա Ֆրանսիայի կառավարութեանը եւ ժողովրդին շնորհաւորել է Մոնդիալ-2018-ում յաղթանակի կապակցութեամբ, իսկ Խորւաթիայի կառավարութեանը եւ ժողովրդին՝ գրանցած յաջողութեան համար:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։