Հա

Քաղաքական

Երկուշաբթի, 16 Յուլիսի 2018 14:00

Իրանի դեսպանն ու Աշոտ Յակոբեանը քննարկել են մուլտիմոդալ բեռնափոխադրումների մեծացման հնարաւորութիւնները

ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատւական տեխնոլոգիաների նախարար Աշոտ Յակոբեանն ընդունել է Հայաստանի Հանրապետութիւնում Իրանի Իսլամական Հանրապետութեան արտակարգ եւ լիազօր դեսպան Սէյէդ Քազեմ Սաջջադիին։

«alikonline.ir» - ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատւական տեխնոլոգիաների նախարար Աշոտ Յակոբեանն ընդունել է Հայաստանի Հանրապետութիւնում Իրանի Իսլամական Հանրապետութեան արտակարգ եւ լիազօր դեսպան Սէյէդ Քազեմ Սաջջադիին։

Ըստ «tert.am»-ի՝ ինչպէս տեղեկացնում են նախարարութեան լրատւական ծառայութիւնից, ողջունելով դեսպանին՝ նախարարը նշել է, որ տրանսպորտի, կապի եւ բարձր տեխնոլոգիաների ոլորտներում երկու երկրների միջեւ արդիւնաւէտ համագործակցութիւն է ձեւաւորւել։ Յատկապէս ուղեւորափոխադրումների եւ բեռնափոխադրումների ոլորտում գործակցութիւնը տարեցտարի աւելի է ընդլայնւում։

Նախարար Աշոտ Յակոբեանն անդրադարձել է մուլտիմոդալ բեռնափոխադրումների ծաւալների մեծացման հնարաւորութիւններին՝ նշելով, որ ձեւաւորւած դրական փորձը գոհացուցիչ է, եւ բոլոր հնարաւորութիւնները պէտք է օգտագործել այն աւելի մեծացնելու համար։

Դեսպան Սէյէդ Քազեմ Սաջջադին, շնորհաւորելով նախարարին պաշտօնում նշանակւելու կապակցութեամբ, նշել է, որ Իրանի եւ Հայաստանի միջեւ տնտեսական կապերի ամրապնդումն ու խորացումը շահաւէտ են երկու երկրների համար էլ։ 

Հանդիպման ընթացքում կարեւորւել է Հիւսիս-հարաւ մայրուղու շինարարութիւնը։ Նշւել է, որ այն, որպէս տարանցիկ ուղի, առանցքային նշանակութիւն ունի ոչ միայն Հայաստանի, այլեւ հարեւան երկրի տնտեսութեան՝ մասնաւորապէս տրանսպորտի եւ զբօսաշրջութեան զարգացման համար։ 

Քննարկւել են նաեւ ճանապարհաշինութեան, երկաթուղու, ուղեւորափոխադրումների եւ բեռնափոխադրումների, կապի ոլորտներում համագործակցութեան ընդլայնմանն ուղղւած մի շարք հարցեր։

Related items

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։

Joomla-ի վրիպազերծման կառավարակետ

Աշխատաշրջան

Հարցումների հսկման արդյունքները

Հիշողության օգտագործում

ՏԲ-ի հարցումներ