Հա

Քաղաքական

17/07/2018

Անվտանգութեան նախարարը յայտնել է ահաբեկչական մի կորիզի յայտնաբերման մասին

Անվտանգութեան նախարար հոջ. Մահմուդ Ալաւին յայտնել է ԴԱԷՇ ահաբեկչական խմբաւորման հետ կապւած ահաբեկչական մի կորիզի յայտնաբերման եւ դրա անդամների ձերբակալութեան մասին:

«alikonline.ir» - Անվտանգութեան նախարար հոջ. Մահմուդ Ալաւին յայտնել է ԴԱԷՇ ահաբեկչական խմբաւորման հետ կապւած ահաբեկչական մի կորիզի յայտնաբերման եւ դրա անդամների ձերբակալութեան մասին:

Ըստ նրա՝ կորիզը յայտնաբերւել է երկրի հարաւարեւմտեան նահանգներից մէկում: Այն ղեկավարել է մի անձնաւորութիւնը, որի եղբայրը սպանւել է Սիրիայում՝ ահաբեկչական-թաքֆիրական խմբաւորումների գորհայինների միջեւ բախումների ժամանակ:

Նախարարը տեղեկացրել է, որ որոշ չարամիտ անձնաւորութիւններ փորձել են կեղծ լուրեր տարածել այն մասին, թէ իբր յիշեալ անձնաւորութիւնը սպանւել է Իրանի տարածքում. «Նրանց, այդ դաւադիր մտադրութիւնը բարեբախտաբար շատ արագ բացայայտւել ու չէզոքացւել է: Պարզ է դարձել, որ յիշեալը սպանւել է Սիրիայում»,- ասել է նախարարը:

«Նրա եղբայրը ձեւաւորել էր 4 հոգանոց մի կորիզ եւ նպատակ ունէր միանալ ԴԱԷՇ-ին: ԴԱԷՇ-ի էմիրը, սակայն, նրան յանձնարարել է մնալ Իրանում, ձեռք բերել զէնք-զինամթերք, եւ տեղում, իսկ եթէ անհնարար է՝ Սպահանում կամ Շիրազում, ահաբեկչական գործողութիւն իրականացնել»,- յայտնել է հոջ. Ալաւին՝ յաւելելով. «Նրանք ծրագրաւորել էին ամէն ինչ, ձեռք էին բերել անհրածեշտ զէնք-զինամթերք, սակայն, Աստծոյ կամօք, յայտնաբերւեցին ու ձերբակալւեցին»:

Նախարարը տեղեկացրել է, որ կորիզի 4 հիմնական անդամներից բացի, ձերբակալւել են նրանց հետ կապ ունեցող եւս 3 հոգի:

Բոլոր ձերաբակալւածները հարցաքննւում են:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։