Հա

Քաղաքական

18/07/2018

Դոկտ. Զարիֆ. «Մեզ անհրաժեշտ են եւրոպական կողմի գործնական քայլերը»

Քաղաքական յանձնառութիւնից բացի, եւրոպական կողմը պէտք է գործնականում եւս ապացուցի իր հաւատարմութիւնը Միջուկային համապարփակ համաձայնագրի նկատմամբ:

«alikonline.ir» - Քաղաքական յանձնառութիւնից բացի, եւրոպական կողմը պէտք է գործնականում եւս ապացուցի իր հաւատարմութիւնը Միջուկային համապարփակ համաձայնագրի նկատմամբ:

Ինչպէս տեղեկացնում է «Թասնիմ»-ը՝ այս մասին «Euonews»-ի իրանական ծառայութեան հետ զրոյցում յայտարարել է ԱԳ նախարար դոկտ. Մոհամմադ Ջաւադ Զարիֆը:

«Եւրոպան չպէտք է բաւարարւի միայն յայտարարութիւններով: Մեզ անհրաժեշտ է, որպէսզի նրանք մեզ ներկայցնեն գործնական քայլեր՝ յատկապէս բանկային յարաբերութիւնների, ներդրումների, էներգետիկայի, տրանսպորտի եւ փոքր ու միջին բիզնեսի հովանաւորման ոլորտներում»,- ասել է ԱԳ նախարարը:

Անդրադառնալով նախօրէին Հելսինկիում կայացած Պուտին-Թրամփ հանդիպմանը եւ Սիրիայի հարցով երկու գերտէրութիւնների մօտ նկատւող տեսակէտների որոշակի մերձեցմանը, Իրանի արտաքին քաղաքական գերատեսչութեան ղեկավարն ասել է. «Սիրիայի ճակագաիրը պէտք է որոշի այդ երկրի ժողովուրդը: Կարծում եմ, թէ անցեալ 8 տարիների ընթացքում Սիրիայի ժողովուրդը գերազանց դիմադրութիւն է ցոյց տւել ահաբեկչութեանն ու ծայրայեղականութեանը, իհարկէ Իրանն ու Ռուսաստանն էլ իրենց հովանաւորութեամբ ապացուցել են, որ Սիրիայի ժողովրդի կողքին են կանգնած»:

Դոկտ. Զարիֆը նշել է, որ սիրիական ճգնաժամի հարցով Իրանը սերտ կապեր է պահպանում ու համադրւած աշխատում է Ռուսաստանի, ինչպէս նաեւ Սիրիայի կառավարութեան հետ, որը շարունակւելու է նաեւ ապագայում. «Երեք կողմերի ընդհանուր նպատակը ահաբեկչութեան եւ ծայրայեղականութեան դէմ պայքարն է»,- ասել է նա:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։