Հա

Քաղաքական

18/07/2018 - 14:30

Վաէզի. «Նախագահը քննարկում է կառավարութեան թարմացման թեման»

Հանրապետութեան նախագահը քննարկում է կառավարութեան կազմը որոշակիօրէն թարմացնելու թեման: Այդ նպատակով նա նոր անուններ է ուսումնասիրում:

«alikonline.ir» - Հանրապետութեան նախագահը քննարկում է կառավարութեան կազմը որոշակիօրէն թարմացնելու թեման: Այդ նպատակով նա նոր անուններ է ուսումնասիրում:

Այս մասին այսօր՝ յուլիսի 18-ին լրագրողների հետ ճեպազրոյցի ընթացքում յայտարարել է Հանրապետութեան նախագահի գրասենեակի ղեկավար Մահմուդ Վաէզին:

«Նախագահը նոր անուններ է քննարկում, որպէսզի յարմար առիթով որոշակի փոփոխութիւններ կատարւեն»,- ասել է Վաէզին՝ յաւելելով, որ դոկտ. Ռոհանին անձամբ է ճշտելու,  թէ որ նախարարներն են փոխարինւելու նորերով:

Վաէզին, սակայն, նշել է, որ թարմացումները հիմնականում վերաբերելու են կառավարութեան տնտեսական բլոկի նախարարներին:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։