Հա

Քաղաքական

19/07/2018 - 08:30

Կայացել է Իրան-Հայաստան հիւպատոսական 12-րդ համատեղ նիստը

Իրան-Հայաստան հիւպատոսական 12-րդ համատեղ նիստը կայացել է յուլիսի 18-ին Իրանի ԱԳ նախարարութիւնում:

«alikonline.ir» - Իրան-Հայաստան հիւպատոսական 12-րդ համատեղ նիստը կայացել է յուլիսի 18-ին Իրանի ԱԳ նախարարութիւնում:

ԱԳՆ մամլոյ ծառայութիւնից տեղեկացնում են, որ նիստը նախագահել են երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչութիւնների հիւպատոսական վարչութիւնների ղեկավարները:

Նիստի ընթացքում կողմերը քննարկել են հիւպատոսական 11-րդ համատեղ նիստի որոշումների գործադրման ընթացքը: Կողմերն իրենց գոհունակութիւնն են յայտնել որոշումների գործադրման ընթացքի կապակցութեամբ:

Քննարկւել են նաեւ ժողովրդական կապերի գործընթացը դիւրացնելու, առեւտրա-զբօսաշրջային յարաբերութիւնների մակարդակը բարձրացնելու, ուսանողական հարցերի, կալանաւորների հարցերի, նարկոբիզնեսի, թրաֆիքինգի եւ կազմակերպւած յանցագործութիւնների դէմ պայքարի հետ կապւած թեմաներ:

Յարակից լուրեր

  • «Որեւէ երկրի հետ պատերազմելու նպատակ չունենք, սակայն պաշտպանելու ենք մեզ». Զարիֆ
    «Որեւէ երկրի հետ պատերազմելու նպատակ չունենք, սակայն պաշտպանելու ենք մեզ». Զարիֆ

    ԱԳ նախարար Մոհամմադ Ջաւադ Զարիֆն Իրանի նախկին ԱԳ նախարարների եւ Իրանում հաւատարմագրւած դեսպանների ու օտարերկրեայի դիւանագիտական ներկայացուցիչների մասնակցութեամբ կազմակերպւած հանդիպման ժամանակ անդարադարձել է յետյեղափոխութեան շրջանում Իրանի արատաքին քաղաքականութեանը. տեղեկացնում է ԻՌՆԱ-ն:

  • Հայաստան սփիւռք յարաբերութիւնների հոլովոյթը
    Հայաստան սփիւռք յարաբերութիւնների հոլովոյթը

    Մեր մանկա-պատանեկան տարիներին, Հայաստանը Սովետական երկաթեայ վարագոյրից ներս գտնւելու բերումով, մեզ համար մանկական հեքիաթների նման, համարւում էր եօթն սարերի հետևում անգտանելի մի աշխարհի որի կարօտը միշտ զգում էինք և ճար ու դարման էլ չունէինք մեր կարօտին յագուրդ տալու: Առաւել մեզ խեղճ էինք զգում, ի տես մեր բնակարաններում պատերից կախւած և կամ արծաթեայ մի քանի սպասների վրայ քանդակւած, Մայր Հայաստանի պատկերը, տխուր ու տրտում դէմքով, ձեռքը ծնօտին՝ Հայաստանի աւերակների վրայ նստած:

  • Հայաստան-Սփիւռք յարաբերութիւնների հոլովութը
    Հայաստան-Սփիւռք յարաբերութիւնների հոլովութը

    Մեր մանկա-պատանեկան տարիներին, Հայաստանը Սովետական երկաթեայ վարագոյրից ներս գտնւելու բերումով, մեզ համար մանկական հեքիաթների նման, համարւում էր եօթն սարերի հետեւում անգտանելի մի աշխարհի, որի կարօտը միշտ զգում էինք եւ ճար ու դարման էլ չունէինք մեր կարօտին յագուրդ տալու: Առաւել մեզ խեղճ էինք զգում, ի տես մեր բնակարաններում պատերից կախւած եւ կամ արծաթեայ մի քանի սպասների վրայ քանդակւած, Մայր Հայաստանի պատկերը, տխուր ու տրտում դէմքով, ձեռքը ծնօտին՝ Հայաստանի աւերակների վրայ նստած:

  • Արցախը Հայաստանի անվտանգութեան թիկունքն է
    Արցախը Հայաստանի անվտանգութեան թիկունքն է

    Ինչպէս Սօս Սարգսեան ըսած է, «Ձեզի համար Ղարաբաղը հողատարածք է, մեզի համար հայրենիք է»: Պատմական ճշմարտութիւն եւ քաղաքական տրամաբանութիւն կայ այս հաստատումին մէջ։

    Եւ կայ աւելին։ Արցախի պահպանումը աշխարհաքաղաքական պարտադրանք է ու հայրենիքի անվտանգութեան ճիշդ ռազմավարութեան հրամայականն է։ 

  • «Ալ Ջազիրա»-ն անդրադարձել է Երեւանում բնակւող սիրիահայ փախստական ոսկերչի կեանքի պատմութեանը
    «Ալ Ջազիրա»-ն անդրադարձել է Երեւանում բնակւող սիրիահայ փախստական ոսկերչի կեանքի պատմութեանը

    Հեղինակաւոր «Ալ Ջազիրա» լրատւամիջոցն անդրադարձել է Սիրիայում ընթացող քաղաքացիական պատերազմի սկզբում Հալէպից Երեւան տեղափոխւած 31-ամեայ ոսկերիչ Վահէ Յովհաննիսեանի կեանքի պատմութեանը:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։